Ծծմբաջրածին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ծծմբաջրածին, անգույն գազ, նեխած ձվի հոտով թունավոր գազ է։ Թույլ երկհիմն թթու է։ Բնության մեջ հանդիպում է հրաբխային գազերում և հանքային ջրերում, առաջանում է նաև սպիտակուցային նյութերի քայքայման հետևանքով։ Քիմիական բաղադրությունը՝ ծծումբ և ջրածին։ Որի քիմիական բանաձևն է H2S։
Արագ փաստեր Ծծմբաջրածին, Ընդհանուր տեղեկություններ ...
Ծծմբաջրածին | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | ծծմբաջրածին |
Քիմիական բանաձև | H₂S |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | գազ |
Մոլային զանգված | 5,6E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1.5206 գ/լ գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 10,46 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2] և 1,7E−18 ջոուլ[3] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | −122 ± 1 ℉[2] և −85,5 °C[3] °C |
Եռման ջերմաստիճան | −77 ± 1 ℉[2] և −59,55 °C[3] °C |
Գոլորշու ճնշում | 17,6 ± 0,1 մթնոլորտ[2] |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | 0.025 (40 °C) գ/100 մլ |
pKa | 6.89, 19±2 |
Դիպոլ մոմենտ | 3,2E−30 Կլ·մ[3] |
Դասակարգում | |
CAS համար | 7783-06-4 |
PubChem | 402, 18779926 |
EINECS համար | 231-977-3 |
SMILES | S |
ЕС | 231-977-3 |
RTECS | MX1225000 |
ChEBI | 391 |
Թունավորություն | |
Թունավորություն | |
IDLH | 140 ± 10 mg/m³[2] |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Փակել
Ջրում քիչ է լուծվում, լավ լուծվում է էթանոլում։ Բարձր կոնցենտրացիայի դեպքում ազդում է շատ մետաղների վրա։ Դյուրավառ է։ Օգտագործվում է քիմիական արդյունաբերության մեջ որոշ միացությունների սինթեզի, ծծմբի, ծծմբական թթվի, սուլֆիդների ստացման համար։ Ծծմբաջրածինը թունավոր գազ է, հետևաբար դրա հետ կապված բոլոր փորձերը անհրաժեշտ է կատարել քարշիչ պահարանի մեջ։ Ծծմբաջրածինը օգտագործվում է նաև դեղագործական նպատակներով, օրինակ, ծծմբաջրածնային վաննաներ[4]։