From Wikipedia, the free encyclopedia
«Ծիծաղելի պչրուհիներ» (ֆր.՝ Les Précieuses ridicules), Մոլիերի կատակերգություններից, որն առաջին անգամ բեմադրվել է 1659 թվականի նոյեմբերի 18-ին փարիզյան Պտի-Բուրբոն թատրոնում։
Ծիծաղելի պչրուհիներ | |
---|---|
Հեղինակ | Մոլիեր |
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | կատակերգություն և երգիծանք |
Թեմա | Նրբակերտ գրականություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1659 |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1659 |
Les Précieuses ridicules Վիքիպահեստում |
«Ծիծաղելի պչրուհիներ»-ը Մոլիերի առաջին տպագրված կատակերգությունն է։ Մոլիերը չէր ցանկանում հրատարակել իր թատերգությունը, բայց ստիպված էր դա անել, որպեսզի առաջ ընկներ Ժ․ Ռիբայից, ով գողացել էր նրա ստեղծագործությունը և ցանկանում էր հրատարակել առանց հեղինակի իմացության։
Գործողությունները տեղի են ունենում Փարիզում, Գարժիբյուսների տան ներքևի հյուրասենյակում։
Դյու Կրուազան և Լանգրաժը վիրավորված էին Գարժիբյուսների տան, Մադլոնի և Կատոյի սառը ընդունելությունից։ Նրանք որոշում են դաս տալ քմահաճ աղջիկներին։
Աղջիկները ձգտում էին սեթևեթության։ Նրանք չէին ընդունում շփման ցանկացած ձև։ Տուն են գալիս մարկիզ դե Մասկարիլը և վիկոնտ դե Ժոդլեն։ Նրան գրավում են աղջիկներին խոսակցության սեթևեթական ձևով։ Նրանք պատմում են իրենց մասին իրականության ոչ մոտ պատմություններ, գովում են աղջիկների և իրենց հրաշքները։ Լանգրաժն ու Դյու-կրուազին անսպասելի մտնում են տուն։ Նրանք ձեռնափայտով հարվածելով պատժում են Մասկարիլին և Ժոդլեին, ովքեր պարզում, որ իրենց սպասավորներն էին։ Գարժիբյուսը բացատրում է իր արած հիմարությունների պատճառը․
վեպեր, բանաստեղծություններ, երգեր, սոնետներ և քառյակներ, գրողը ձեզ տանի։[1]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.