![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/43/Kone_med_stor_struma.jpg/640px-Kone_med_stor_struma.jpg&w=640&q=50)
Խպիպ
From Wikipedia, the free encyclopedia
Խպիպ, զոբ (լատին․՝ struma), վահանագեղձի դիֆուզ կամ սահմանափակ մեծացումն է։ Այն կարող է պայմանավորված լինել ֆոլիկուլներում կոլոիդ հյուսվածքի չափից շատ կուտակումով, ֆոլիկուլյար էպիթելի գերաճով, շարակցա-հյուսվածքային հենքի գերաճով, լիմֆոիդային ինֆիլտրացիայով և այլ պատճառներով։ Թիրեոիդ էպիթելի գերաճը կարող է ընդգրկել վահանագեղձի պարենքիմն ամբողջությամբ (տարածուն, դիֆուզ խպիպ) կամ առանձին հատվածներ (հանգուցավոր խպիպ) և դիֆուզ -հանգուցավոր խպիպ։ Այսպիսով ըստ էության խպիպը դա ախտորոշում (դիագնոզ) չէ․ այս տերմինը ցույց է տալիս, որ առկա է վահանագեղձի այնպիսի հիվանդություն, որն ուցեկցվում է գեղձի ծավալի աստիճանական, կայուն մեծացմամբ, առանց գեղձի ֆունկցիոնալ վիճակի ճշտման։ Վահանագեղձի աննշան մեծացում նկատվում է սեռական հասունացման, դաշտանի, հղիության, լակտցիայի (կաթնատվության), դաշտանադադարի շրջաններում։
Խպիպ | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Վնասում է | Վահանագեղձ |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա և Միջուկային բժշկություն |
![]() |