From Wikipedia, the free encyclopedia
Խուխույ ( իսպ.՝ Jujuy ), պրովինցիա Արգենտինայի հյուսիսարևմտյան հատվածքում։ Սահմանակից է Չիլիին և Բոլիվիային և արևելքում Սալտա պրովինցիային։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պրովինցիա | |||||
---|---|---|---|---|---|
Խուխույ | |||||
Jujuy | |||||
| |||||
Երկիր | Արգենտինա | ||||
Վարչական կենտրոն | Սան Սալվադոր դե Խուխույ | ||||
Համայնք | Արգենտինա | ||||
Ներքին բաժանում | Կոչինոկա, Էլ Կարմեն, Դոկտոր Մանուել Բելգրանո, Ումաուակա, Լեդեսմա, Պալպալա, Ռինկոնադա, Սան Անտոնիո, Սան Պեդրո, Սանտա Բարբարա, Departamento de Santa Catalina?, Սուսկես, Տիլկարա, Տումբայա, Վալյե Գրանդե և Յավի | ||||
Հիմնադրված է | 1834 թ. | ||||
Մակերես | 53 219 կմ² | ||||
ԲԾՄ | 3433 մետր | ||||
Խոսվող լեզուներ | իսպաներեն | ||||
Բնակչություն | 673 307 մարդ (2010) | ||||
Խտություն | 12,65 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC-3 | ||||
Փոստային դասիչ | 4600 | ||||
ISO 3166-2 | AR-Y | ||||
Պաշտոնական կայք | jujuy.gob.ar | ||||
| |||||
Տեղանքը հիմնականում լեռնային է։ Խուխույը հնարավոր է բաժանել երեք հիմնական աշխարհագրական տարածքների՝
Պրովինցիայում կան և՛ աղակալած հողեր, և՛ ջունգլիներ։ Կլիման չոր ու կիսաանապատային է։ Լեռնային շրջաններում առավոտվա և գիշերվա ջերմաստիճանների տարբերությունը գնալով մեծանում է, իսկ շրջանից դուրս գտնվող Սան Ֆրանցիսկո գետի հատվածում տեղումները հազվադեպ են։
Նախակոլումբոսյան դարաշրջանում պրովինցիայի բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ և Գուանակո լամաների անասնապահությամբ։ Այդ ժամանակներում մարդիկ հիմնականում ապրում էին խրճիթներում և կառուցում էին քարե ամրոցներ թշնամիներից պաշտպանվելու համար։ 1593 թվականին հիմնադրվում է առաջին իսպանական ավանը։ Այն հաճախակի է ենթարկվում տեղի բնիկների կողմից հարձակմանը, բայց մնում ու շարունակում է զարգանալ։ Մայիսյան հեղափոխության և հյուսիսային միացյալ պրովինցիաների անկախության պատերազմնի շրջանում Խուխույում ակտիվ ռազմական գործողությունների էին ընթանում, որոնց հետևանքով մեծ թվով փախստականանների արտագաղթին։ Այս պատերազմում Արգենտինայի անկախության մեջ մեծ դեր ունեցավ գեներալ Մանուել Բելգրանոն։ Պատերազմը մեծ հարված հասցրեց պրովինցիայի տնտեսությանը սակայն շուտով այն սկսեց վերականգնվել։ 19-րդ դարի վերջում մեծ թափ առավ շաքարեղեգի աճեցումը։ 20-րդ դարի սկզբին պրովինցիան երկաթգծերով կապված էր Արգենտինայի և Բոլիվիայի մայրաքաղաքներին։ 1940ական թվականներին պրովինցիայում կառուցվեցին պողպատի արտադրության գործարաններ, իսկ 1960ականների վերջին տարածքում հայտնաբերվեց նավթ։
Շրջանի գյուղական տնտեսությունները հիմնականում զբաղվում են շաքարեղեգի բուծմամբ։ Սա կազմում է Պրովինցիայի համախառն ներքին արդյունքի գրեթե կեսը, իսկ ընդհանուր առմամբ պրովինցիան տալիս է ներքին արտադրության շաքարեղեգի մոտ 30 %-ը։ Երկրորդ կարևորագույն արտադրությունը ծխախոտինն է։ Հիմնականում ծխախոտ աճեցվում է շրջանի հարավարևմտյան հատվածում։ Մշակվում են նաև լոբի,ցիտրուսներ ևլոլիկ։
Շրջանի հիմնական այցելուները (մոտ 80%) հարևան շրջաններից են, Հարավային Ամերիկայից (12 %) և Եվրոպայից (7 %)։ Այցելուների հիմնական ժամանման վայրը Օրասիո Գուսման օդանավակայանն է, որը գտնվում է Սան Սալվադոր դե Խուխույ քաղաքում։ Օդանավակայնը ավիագծերով կապված է Բուենոս Այրեսին և Բոլիվիայի որոշ քաղաքների։
Այցելուներին գրավում են Խուխույի սարահարթերը, շրջանի պատմական անցյալը և Ինկերի ժամանակաշրջանի մնացորդները։
Պրովինցիան բաժանված է 16 դեպարտամենտի
Խուխույ պրովինցիայի դեպարտամենտները | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
№ | Հայերեն անվանում |
Բնօրինակ անվանում |
Բնակչություն, հազ․ բնակիչ (2001 թ.) |
Բնակչություն, հազ․ բնակիչ (2010 թ.) |
Տարածք, կմ2 |
Խտություն, մարդ/կմ2 |
Վարչական կենտրոն | ||||||||
Վալյե Գրանդե | Valle Grande | ||||||||||||||
Դոկտոր Մանուել Բելգրանո | Doctor Manuel Belgrano | ||||||||||||||
Կոչինոկա | Cochinoca | ||||||||||||||
Լեդեսմա | Ledesma | ||||||||||||||
Պալպալա | Palpalá | ||||||||||||||
Ռինկոնադա | Rinconada | ||||||||||||||
Սան Անտոնիո | San Antonio | ||||||||||||||
Սան Պեդրո | San Pedro | ||||||||||||||
Սանտա Բարբարա | Santa Bárbara | ||||||||||||||
Սանտա Կատալինա | Santa Catalina | ||||||||||||||
Սուսկես | Susques | ||||||||||||||
Տիլկարա | Tilcara | ||||||||||||||
Տումբայա | Tumbaya | ||||||||||||||
Ումաուկա | Humahuaca | ||||||||||||||
Էլ Կարմեն | El Carmen | ||||||||||||||
Յավի | Yavi |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.