From Wikipedia, the free encyclopedia
Կիսաանապատային հողեր, առաջանում են չոր տափաստանային և անապատային գոտիների փոխանցման տարածքում, չոր կլիմայի (200-350 մմ տեղումներ) և չորասեր կիսաթփուտային նոսր բուսածածկի ներգործության պայմաններում։ Տարածված են Արևելյան և Հարավ-Արևմտյան Ասիայում, Կենտրոնական Ղազախստանում, Անդրկովկասում։
Հայաստանում գորշ կիսաանապատային հողերը զբաղեցնում են Արարատյան գոգահովտի նախալեռների տարածքը և զանգվածներով հանդիպում են Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերում։
Կիսաանապատային հողերը բնութագրվում են վերին հորիզոնների մոխրագորշ կամ հարդագորշ գույնով, հումուսի սակավությամբ (1-2%), հումուսային հորիզոնների մեծ (20-35 սմ) հզորությամբ, փոշեթեփուկային ստրուկտուրայով, մեծ մասամբ պրոֆիլի ուժեղ քարքարոտությամբ և կարբոնատացմամբ, փոխանցման հորիզոնում ցեմենտի առկայությամբ։ Ստորին հորիզոնները հաճախ հարուստ են գիպսով և ջրալույծ աղերով, աղքատ՝ ազոտով և ֆոսֆորով։ Վերին հորիզոններն ունեն կավավազային, իսկ ստորինները՝ ավազային մեխանիկական կազմ։ Բարելավումից հետո, ոռոգման և պարարտացմանպայմաններում, կարող են դառնալ բերքատու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 443)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.