From Wikipedia, the free encyclopedia
Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա (լատիներեն՝ Academia Scientiarum et Artium Croatica, խորվաթերեն՝ Hrvatska akademija znanosti i umjetnosti, abbrev. HAZU), ազգային ակադեմիա Խորվաթիայում։ Հիմնադրվել է 1866 թվականին որպես Հարավսլավիայի գիտությունների և արվեստների ակադեմիա (Jugoslavenska akademija znanosti i umjetnosti, abbrev. JAZU): Ակադեմիայի գլխամասը գտնվում է Զագրեբում։
Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գիտությունների ակադեմիա, ազատ հասանելիության հրատարակություն և ազգային ակադեմիա |
Հիմնադրված է | 1866 |
Անդամակցություն | International Union of Academies?[1], Բոլոր եվրոպական ակադեմիաներ[2] և InterAcademy Partnership[3] |
Երկիր | Խորվաթիա[4] |
Տեղագրություն | Զագրեբ |
Պարգևներ | |
Կայք | hazu.hr |
Croatian Academy of Sciences and Arts Վիքիպահեստում |
Հաստատությունը հիմնադրվել է Զագրեբում 1861 թվականի ապրիլի 29-ին Խորվաթիայի խորհրդարանի (Sabor) որոշմամբ որպես Հարավսլավիայի գիտությունների և արվեստների ակադեմիա[5]։
1941-1945 թվականների ընթացքում՝ Առանցքի ուժերի ռեժիմի օրոք, ակադեմիայի անունը փոխվեց՝ Հարավսլավիայի ակադեմիայից դառնալով Խորվաթիայի՝ակադեմիա։ 1991 թվականին, երբ Խորվաթիան Հարավսլավիայից ձեռք բերեց անկախություն, այն կրկին վերանվանվեց «Խորվաթիայի» ակադեմիայի։
Ակադեմիան ունի 9 բաժիններ (դասեր)[6]՝
Պատմական գիտությունների ինստիտուտն ակադեմիայի հետազոտական ստորաբաժանումներից մեկն է։ Այն տեղավորված է Դուբրովնիկում գտնվող վերածննդի ճարտարապետական ոճով կառուցված շենքում։ Ունի ձեռագրերի հարուստ հավաքածու և գրադարան։ Ակադեմիայի կողմից գրախոսվում և ինստիտուտի կողմից տպագրվում են երկու ամսագրեր՝ Anali (հրատարակվում է խորվաթերեն) և Dubrovnik Annals (հրատարակվում է անգլերեն)[7]։
Ակադեմիան ունի անդամակցության չորս դասեր[8]
Իսկական և թղթակից անդամների թիվը սահմանափակվում է մինչև 160 յուրաքանչյուրում, ասոցիացված անդամների թիվը՝ 100[8]: Յուրաքանչյուր բաժնում կարող է ներգրավվել 24 իսկական անդամ։ Միայն իսկական անդամները կարող են ստանալ ակադեմիկոսի կոչում (անգլ.՝ F.C.A., խորվ.՝ akademik (տղամարդ անդամներ) կամ akademkinja (կին անդամներ))։
Նկար | Նախագահ | Պաշտոնավարման ժամանակահատված |
---|---|---|
Ֆրանյո Ռաչկի | 1866-1886 | |
Պավաո Մուհիչ | 1886-1890 | |
Յոսիպ Թորբար | 1890-1900 | |
Տադիա Սմիչիկլաս | 1900-1914 | |
Տոմիսլավ Մարետիչ | 1914-1918 | |
Վլադիմիր Մաժուրանիչ | 1918-1921 | |
Գուստավ Յանեչեկ | 1921-1924 | |
Գավրո Մանոյլովիչ | 1924-1933 | |
Ալբերտ Բազալա | 1933-1941 | |
Տոմո Մատիչ | 1941-1946 | |
Անդրիյա Շտամպար | 1946-1958 | |
Գրգա Նովակ] | 1958-1978 | |
Յակով Սիրոտկովիչ | 1978-1991 | |
Իվան Սուպեկ | 1991-1997 | |
Իվո Պադովան | 1997-2004 | |
Միլան Մոգուշ | 2004-2010 | |
Զվոնկո Կուսիչ | 2010 թվականից |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.