From Wikipedia, the free encyclopedia
Խոտին (ուկրաիներեն՝ Хотин), Խոտիմ, Հոթին, քաղաք Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Խոտինի շրջանում, շրջկենտրոն։ Գտնվում է Դնեստրի աջ ափին։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Խոտին | |||||
ուկրաիներեն՝ Хотин | |||||
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Ենթարկում | շրջկենտրոն | ||||
Մարզ | Չեռնովցիի մարզ | ||||
Շրջան | Խոտինի շրջան | ||||
Համայնք | Dnistrovskyi Raion? | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 22, 1002 թ. | ||||
Առաջին հիշատակում | 8-րդ դար | ||||
Այլ անվանումներ | Խոտիմ, Հոթին | ||||
Մակերես | 20,39[1] կմ² | ||||
ԲԾՄ | 5 մետր | ||||
Խոսվող լեզուներ | Ուկրաիներեն | ||||
Բնակչություն | 11 216[2] մարդ | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 3731 | ||||
Փոստային դասիչ | 60000 - 60005 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CE / 26 | ||||
Պաշտոնական կայք | khotyn.dosvit.org.ua | ||||
| |||||
Չճշտված տվյալներով Խոտին քաղաքում բնակվում էր 11 216 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 20, 39 կմ²։
Համանուն շրջանի կենտրոնը։ Հիմնադրման ժամանակն անհայտ է։ Ըստ ավանդության, Խոտին է կոչվել դակ ցեղապետ Կոտիզոնի (III դար) անունով։ X - XI դդ. եղել է Կիևյան Ռուսիայի, ապա՝ Գալիցա-Վոլինյան իշխանության կազմում։ XIV - XIX դդ. հաճախ ձեռքից ձեռք է անցել՝ գտնվելով Մոլդովայի, Լեհաստանի, Թուրքիայի կամ Ռուսաստանի տիրապետության տակ։ Բուխարեստի հաշտության պայմանագրով (1812) և Բեռլինի կոնգրեսի (1878) որոշմամբ միացվել է Ռուսաստանին, սակայն 1918 թ.-ին անցել է Ռումինիային։ 1940 թ.-ից Ուկրաինայի կազմում է։
Խոտինը մինչև 1856 թ.-ը բերդաքաղաք էր և ռազմա-ստրատեգիական ու առևտրա-արհեստագործական կարևոր կենտրոն։ Խոտինում եղել է նաև հայկական գաղութ։ Հայերը Խոտինի հնագույն բնակիչներից էին։ Նրանց թիվն ավելի մեծացավ, երբ Մոլդովայի իշխան Ալեքսանդրու Բարեպաշտի հրավերով 1418 թ.-ին Լեհաստանից գաղթած 3000 հայ ընտանիքների մի մասը հաստատվեց Խոտինում և շրջակայքում (Վալեա, Արմյանկա և այլն)։
Հայերն զբաղվում էին երկրագործությամբ, արհեստագործությամբ ու առևտրով։ 1480 թ.-ին Խոտինում կառուցել են եկեղեցի։ Մշակութային և առևտրական սերտ կապեր են պահպանել Լվովի, Կամենեց-Պադոլսկի ու Մոլդովայի մյուս հայկական գաղութների հետ։ XVII դարում անհաջող փորձ է կատարվել Խ-ի հայերին կաթոլիկացնելու։ Հաճախ կրկնվող-պատերազմների և քաղաքական ու տնտեսական այլ աննպաստ պայմանների հետևանքով Խոտինի հայերը Մոլդովայի հայկական գաղութների բնակչության մեծ մասի հետ 1672 թ.-ին գաղթեցին Տրանսիլվանիա։ Այնուհետև Խոտինի հայկական գաղութն սկսեց քայքայվել։ 1808 թ.-ին Խոտինում կար ընդամենը 20 տուն հայ, և դեռևս կանգուն էր հայոց Ս. Աստվածածին եկեղեցին։ 1858 թ.-ին հայերի թիվը Խոտինում և շրջակայքում 255 էր, 1937 թ.-ին արդեն Խոտինում հայ չէր մնացել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.