![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d3/Morelos_1811.jpg/640px-Morelos_1811.jpg&w=640&q=50)
Խոսե Մարիա Մորելոս
From Wikipedia, the free encyclopedia
Խոսե Մարիա Տեկլո Մորելոս Պերես ի Պավոն (իսպ.՝ José María Teclo Morelos Pérez y Pavón, ( արտասանություն) (սեպտեմբերի 30, 1765(1765-09-30)[1][2][3][…], Մորելիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - դեկտեմբերի 22, 1815(1815-12-22)[1][2][3][…], Էկատեպեկ դե Մորելոս, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), կաթոլիկ հոգևորական, Մեքսիկայի անկախության շարժման (1811-1815) ղեկավար, Մեքսիկայի ազգային հերոս։
Խոսե Մարիա Մորելոս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1765(1765-09-30)[1][2][3][…] |
Ծննդավայր | Մորելիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1815(1815-12-22)[1][2][3][…] (50 տարեկան) |
Մահվան վայր | Էկատեպեկ դե Մորելոս, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Գերեզման | Մեխիկո |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Universidad Michoacana de San Nicolás de Hidalgo? |
Մասնագիտություն | քահանա, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Երեխաներ | Juan Almonte? |
Ստորագրություն![]() | |
![]() |
1810 թվականին միացել է Հիդալգոյի ապստամբ ջոկատներին, իսկ Հիդալգոյի մահից (1811) հետո՝ գլխավորել Մեքսիկայի անկախության շարժումը։ 1812-1813 թվականներին մի քանի հաղթանակ է տարել իսպանական զորքերի նկատմամբ։ 1813 թվականին Չիլպանսինգոյում Մորելոսի նախաձեռնությամբ հրավիրված ազգային կոնգրեսը Մորելոսին նշանակել է գեներալիսիմուս, գործադիր իշխանության ղեկավար, ընդունել Մեքսիկայի անկախության մասին դեկլարացիա և ազգային խտրականության վերացման դեկրետներ։
1815 թվականին ապստամբների գլխավոր ուժերը ջախջախվեցին, իսկ Մորելոսը գերվեց և մահապատժի է ենթարկվեց։