Խոսե Մարիա Լուսոն Նոգե
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Խոսե Մարիա Լուսոն Նոգե (իսպ.՝ José María Luzón Nogué, 1941[1], Խաեն, Անդալուզիա, Իսպանիա), Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի հնագիտության ամբիոնի պրոֆեսոր, 2000 թվականից Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի ակադեմիկոս[2]։ Աստիճանն ստացել է «El Westmorland: obras de arte de una presa inglesa» զեկույցով։ 1990-ական թվականների սկզբից դարձել է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանի, այնուհետև՝ 1994-1996 թվականներին Պրադոյի թանգարանի տնօրենը[3]։ 1992 թվականին եղել է նաև Գեղարվեստի ակադեմիայի գերագույն փոխքարտուղարը և Աթենքում հիմնել է Պատմության և հնագիտության իսպանական դպրոցը, թեև տվյալ հաստատությունը դեռ չի բացվել և ներկայումս ամեն ինչ պատրաստ է այն պաշտոնապես բացելու համար։
Խոսե Մարիա Լուսոն Նոգե | |
---|---|
Ծնվել է | 1941[1] Խաեն, Անդալուզիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | հնագետ և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Պաշտոն(ներ) | Մադրիդի Պրադո թանգարանի տնօրեն, director of the National Archaeological Museum of Spain? և պրոֆեսոր |
Անդամակցություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Գերմանիայի հնագիտական ինստիտուտ |
Ալմա մատեր | Սևիլյայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն |
Ամուսին(ներ) | Alicia Canto? |
José María Luzón Nogué Վիքիպահեստում |
Սևիլյայի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան «Ուելվա պրովինցիայի հնագիտական ուսումնասիրությունները» ատենախոսության համար։ Թեզի ղեկավարը պրոֆեսոր Անտոնիո Բլանկո Ֆրեիխեիրոն էր։ Խոսե Մարիա Լուսոն Նոգեն Եգեյան և Միջերկրական ծովերով նավագնացության, իսպանառոմանական քաղաքների, հավաքածուներ կազմելու, հնավաճառության, դասական քանդակագործության, իսպանական հնագիտության մասնագետ էր։ 20-րդ դարի սկզբներին հայտնի նկարիչ Խոսե Նոգե Մասոյի թոռն է։
1970-1976 թվականներին ղեկավարել է Իտալիկայի պեղումները[4] և 2007 թվականից աշխատում է «Casa della diana arcaizzante» նախագծի վրա[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.