Խիկար (ամսագիր)
From Wikipedia, the free encyclopedia
«Խիկար», երգիծական ամսագիր։ Լույս է տեսել 1884-1885, 1886-1888 թվականներին, Կոստանդնուպոլսում և Ադրիանապոլսում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Հակոբ Պարոնյան։ 1880-ական թթ վերջերին համիդյան խստագույն գրաքննության պայմաններում «Ծիծաղ» և «Թատրոն» հանդեսների քաղաքական երգիծանքը այստեղ հիմնականում իր տեղը զիջել է կենցաղային թեմատիկային։ Խարազանել է եվրոպական նորամուծությունները կենցաղում, քաղքենիական սովորությունները, պաշտպանել արհեստավոր խավին։ Առաջին անգամ այստեղ են տպագրվել Հակոբ Պարոնյանի «Քաղաքավարության վնասները», «Պաղտասար աղբար», «Խիկար և ծիծաղ», «Ծիծաղ և Բարոյական», «Առտնին տեսարաններ» և այլ ստեղծագործություններ։ Կարևոր արժեք է ներկայացնում նաև «Այլակերպություն բառարանի» աֆորիզմների շարքը, ուր քննադատվում են ազգային մարմինների գործունեությունը, հոգևորական դասը։ «Խիկարը» ժամանակի երիտասարդության ամենակարդացվող պարբերականներից էր։ Աշխատակցել են Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի, Ադրիանուպոլսի և այլ քաղաքների հայ մտավորականները՝ ինքնուրույն և թարգմանական գործերով[1][2]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խիկար (այլ կիրառումներ)