From Wikipedia, the free encyclopedia
Խարիզմա (հունարեն՝ χάρισμα), կեցվածքի կամ հմայքի անձնական որակական հատկանիշ, որը մյուսները գրավիչ են համարում[1]։ Սոցիոլոգիայի, քաղաքագիտության, հոգեբանության և կառավարման ոլորտում «խարիզմատիկ» տերմինը բնութագրում է առաջնոդության մի տեսակ[2][3]։ Քրիստոնեական աստվածաբանությունում «խարզիմա» տերմինը արտասովոր զորություն կամ Հոգևոր պարգև է(խարիզմ), որը շնորհված է Սուրբ Հոգու կողմից։
Անգլերեն «խարիզմա» բառն առաջացել է հին հունարեն χάρισμα (chárisma) բառից, որը նշանակում է «ի վերուստ տրված շնորհ» կամ «շնորհք»[2]։ Ինչպես եզակի, այնպես էլ հոգնակի տերմինը՝ χαρίσματα (charismata), առաջացել են χάρις (charis) բառից, որը նշանակում է «նրբագեղություն» կամ «գրավչություն»[4][5]։ Կրոնական պրակտիկայում հին հույները անձի խարիզման վերագրում էին իրենց աստվածների և աստվածուհիների պանթեոնին, օրինակ՝ վերագրելով հմայքը, գեղեցկությունը, բնությունը, ստեղծարարությունը և պտղաբերությունը Քարիտներից յուրաքանչյուրին (Χάριτες): Աստվածաբանության և սոցիոլոգիայի մեջ «խարիզմա» տերմինի իմաստը դուրս է եկել իր հին հունական ծագումից՝ ներառելով ինչպես Աստծու կողմից շնորհված, այնպես էլ անհատականության խարիզման։ Այսպիսով, «Խարիզմայի պատմություն» (2010) աշխատության մեջ Ջոն Փոթսն ասել է.
«Ժամանակակից խարիզման, այնուամենայնիվ, պահպանում է Վեբերի կողմից վերագրված էական հատկանիշը․ այն է՝ առեղծվածային, դժվար ձեռքբերելի/անհասանելի հատկություն։ Հեռուստամեկնաբանները խարիզման պարբերաբար նկարագրում են որպես «Իքս-ֆակտոր»...: Խարիզմայի առեղծվածային բնույթը նաև ենթադրում է կապ, գոնե որոշ չափով, խարիզմայի՝ որպես հոգևոր պարգևի ամենավաղ դրսևորումների հետ»[6]։
Դեռ ավելին, Հին Հռոմում խոսվող կոինե հունարեն բարբառը օգտագործում էր խարիզմա և խարիզմատ տերմինները՝ առանց կրոնական ենթատեքստի[7]։
Եբրայական Աստվածաշունչը և քրիստոնեական Աստվածաշունչը արձանագրում են ի վերուստ տրված խարիզմայի զարգացումը։ Եբրայերեն տեքստում խարիզմատիկ առաջնորդության զարգացման գաղափարը, ընդհանուր առմամբ, ազդարարվում է «hen» գոյականի, որը նշանակում է «շնորհ» և «hanan» բայի օգտագործմամբ, որը նշանակում է «բարեհաճություն ցուցաբերել»։ Հունարեն «charisma» տերմինը (գրավչություն կամ շնորհ) և դրա արմատ “charis”-ը (գրավչություն) փոխարինեցին եբրայերեն տերմինները եբրայերեն Աստվածաշնչի հունարեն թարգմանության մեջ (մ.թ 3-րդ դարի Յոթանասնից թարգմանություն)։ Ամբողջ ընթացքում «խարիզմատիկ հերոսի պարադիգմատիկ կերպարն այն գործիչն է, որն արժանացել է Աստծո բարեհաճությանը»[8]։ Այլ խոսքով, ի վերուստ տրված խարիզման[9] վերաբերում էր մեծապես հարգված գործիչներին։
Այսպիսով, արևելյան միջերկրածովյան հրեաները մ.թ. 1-ին դարում ունեին «charis» և «charisma» տերմինների մասին պատկերացումներ, որոնք ներառում էին հունական մշակույթի և եբրայական Աստվածաշնչի հոգևոր իմաստները[6]: 15 Միաձուլված մշակույթների այս լեզվական ժառանգությունից, Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված աջաջին նամակում ներկայացրեց այն իմաստը, որ Սուրբ Հոգին շնորհել է «charisma» և «charismata»՝ «Աստծո բարեհաճության պարգևը» անհատներին կամ խմբերին։ Ըստ Պողոսի՝ խարիզմայի (charisma) և շնորհքի (charis) միջև առկա է հստակ տարբերություն, որտեղ խարիզման աստվածատուր շնորհքի ուղղակի արգասիքն է [6]: 36–37 [8]: 1549
Նոր Կտակարանի նամակներում Պողոսը Կորնթացիներին ուղղված առաջին նամակում յոթ անգամ ակնարկում է խարիզմայի կամ դրա հոգնակիի՝ խարիզմաների (charismata) մասին, որը գրվել է կոինե (կամ ընդհանուր հունարեն, հելլենիստական հունարեն) հունարենով մոտ մ.թ. 54 թվականին։ Նա 6 ակնարկներով մանրամասնում է իր հայեցակարգերը Հռոմեացիներին ուղղված նամակներում (56)։ Նա երեք առանձին ակնարկներ է անում Կորնթացիներին ուղղված Բ նամակի 56-րդ հատվածում, Տիմոթեոսին ուղղված Ա և Բ նամակների 62–67 հատվածներում։ Խարիզմայի տասնյոթերորդ և միակ այլ հիշատակում Պետրոսի Ա նամակում է[2][7][10]։
Ավետարանները, որոնք գրվել են 1-ին դարի վերջերին, ի վերուստ տրված խարզիման վերագրում են հարգված գործիչներին։ Օրինակներից են Հիսուսի մկրտության և նրա կերպարանափոխության պատմությունները, որտեղ աշակերտները նրան տեսնում են շողացող լույսով՝ հայտնվելով Մովսեսի և Եղիայի հետ միասին։ Մեկ այլ օրինակ է Գաբրիելի ավետիսը Մարիամին, որպես «շնորհալի»։
Այս և այլ օրինակներում վաղ քրիստոնյաները որոշ անհատների վերագրում էին «հոգևոր պարգևներ», և այդ պարգևները ոչ միայն ներառում էին «հարևանին մինչև հոգու և սրտի խոսքը ներթափանցելու կարողությունը և հասկանալու արդյոք նրա մոտ գերիշխում է չար թե բարի հոգին, այլև շնորհը՝ օգնելու ձերբազատվել իր դևից[11]։
Հավատացյալները իրենց կրոնական գործիչներին բնորոշում էին որպես «բարձր կատարելություն․․․․և առանձնահատուկ խարիզմա» ունեցող մարդկանց[11]։ Հետո, Քրիստոնեական եկեղեցու հիմնադրումով «հին խարիզմատիկ շնորհները և անվճար ընծաները փոխակերպվեցին աստիճանական սրբադասական համակարգի»[12]։ Ավելի շատ հաստատության, քան ի վերուստ շնորհալի անհատների վրա կենտրոնացումը մեծապես գերազանցել են կրոնական մտքին ու կյանքին, և այս կենտրոնացումը դարեր շարունակ անփոփոխ է մնացել[13]։
17-րդ դարում եկեղեցու առաջնորդները, հատկապես լատինական ավանդույթի համաձայն, շեշտում էին Աստծո կամ Սուրբ Հոգու կողմից տրված “անհատական շնորհները (և) առանձնակի տաղանդները։ 19-րդ դարը փոփոխություն մտցրեց և շեշտը դրեց խարիզմայի անհատական և հոգևոր ասպեկտների վրա։ Բողոքական և որոշ կաթոլիկ աստվածաբաններ եզրույթի սահմանները նեղացրին մինչև գերազանց, ոչ հասարակ և վիրտուոզ շնորհների։ Միաժամանակ, տերմինը իմաստային առումով hեռացավ այն ավելի լայն իմաստից, որը ընդունված էր վաղ քրիստոնյաների կողմից[7]։ Այնուհանդերձ, նեղացված տերմին ըարտացոլվում էր (կամ արտահայտվում էր) ավելի վաղ ժամանակներում․ «Խարիզմայի համակարգված ձևով արտացոլված և խիստ տարբերակված ըմբռնումը հաճախ անգիտակցաբար զետեղվում էր եկեղեցու հայրերի Սուրբ Գրություններում և գրվածքներում և, այնուհետև, այդ տեքստերում բառիմաստն այլևս չէր ընթերցվում հեղինակների կողմից կիրառված իմաստով»։
Այս բարբառային իմաստները ազդեցություն ունեցան 19-րդ դարի վերջին Հոգեգալստականներ և 20-րդ դարի կեսերին որոշ հիմնական եկեղեցիների խարիզմատիկ շարժումների վրա։ 21-րդ դարի «Կրոն» բաժնի քննարկումը բացահայտում է, թե ինչ իմաստ ունի խարզիման այս և այլ կրոնական խմբերում։
Ժամանակակից աշխարհիկ օգտագործման հիմքը գալիս է գերմանացի հասարակագետ Մաքս Վեբերից։ Նա հայտնաբերեց տերմինը Ռուդոլֆ Սոմի գործում, ով գերմանացի էր, եկեղեցու պատմաբան, ում 1892 «Կրոնական իրավունք»-ը[14] մեծ համբավ ձեռք բերեց Գերմանիայում՝ որպես դարակազմիկ աշխատանք[2]։ Այն նաև բանավեճ առաջացրեց Սոմի և առաջատար աստվածաբանների և կրոնական գիտնականների միջև, որը տևեց ավելի քան 20 տարի և խթանեց հարուստ վիճելի գրականության առաջացմանը[15]։ Այդ բանավեճը և գրականությունը «խարիզմա»-ն դարձրել էին հայտնի տերմին, երբ Վեբերը դա օգտագործեց «Բողոքական էթիկա», «Կապիտալիզմի ոգին» և «Կրոնի սոցիոլոգիա» աշխատանքներում։ Միգուցե, նա կարծում էր, որ կարդացողեներն արդեն հասկանում էին դրա գաղափարը, դրա համար էլ նրա վաղ աշխատանքներում տվյալ հասկացության իմաստի բավականաչափ բացատրություն չկար։ Իր «Տնտեսություն և հասարակություն» գրքում նա բացատրել է տերմինը որպես «նպատակային-ռացիոնալ» (գործողություններ կամ որոշումներ, որոնք պայմանավորված են նպատակով) գործողության հիմնական օրինակ, ի հակադրումն գործողության, որը նա պիտակավորել է «գործիքային ռացիոնալ» (գործողություններ կամ որոշումներ, որոնք պայմանավորված են գործնական նկատառումներով, ինչպիսիք են արդյունավետությանը միտված լինելը)[16]։ Քանի որ նա կիրառեց խարիզմայի իմաստները Սոմի նման, ով հաստատել էր վաղ քրիստոնեության զուտ խարիզմատիկ բնույթը,[8]: 1544 Վեբերի խարիզման առավելապես համընկնում էր ի վերուստ տրված խարիզմայի իմաստին։
Վեբերը ներկայացրեց անձի խարիզմայի իմաստը, երբ նա կիրառեց «խարիզմա»-ն՝ հեղինակության իմաստ տալու համար։ Խարիզմատիկ հեղինակությունը բացատրելու համար նա մշակեց իր դասական սահմանումը.
«Խարիզման առանձին անհատի որոշակի հատկություն է, որի շնորհիվ նա առանձնացվում է սովորական մարդկանցից և ում վերաբերվում են որպես օժտված գերբնական, գերմարդկային կամ առնվազն հատուկ բացառիկ ուժերով կամ հատկություններով օժտված անձի։ Դրանք, որպես այդպիսին, հասանելի չեն սովորական մարդուն, և համարվում են աստվածային ծագման կամ օրինակելի, և դրանց հիման վրա տվյալ անհատին վերաբերվում են որպես առաջնորդի»[17]։
Այստեղ Վեբերն ընդլայնում է խարիզմայի հայեցակարգը գերբնականից դուրս՝ այն տարածելով գերմարդկային և նույնիսկ բացառիկ ուժերի և որակների վրա։ Սոցիոլոգ Փոլ Ժոսեն ուսումնասիրել է Վեբերի հայտնի սահմանումը և պարզել, որ.
«hասարակ, բայց խորապես հետևողական արտահայտությունների միջոցով, ինչպիսիք «համարվում են» և «վերաբերվում են», խարիզման դառնում է հարաբերական, վերագրելի և, ի վերջո, պատշաճ սոցիոլոգիական հայեցակարգ… Վեբերի համար իրական ուժը գտնվում է առաջնորդվողների մեջ, ովքեր ակտիվորեն (կամ, գուցե, անգիտակցաբար) իրենց առաջնորդներին վերագրում են սոցիալական հեղինակություն»[2]։
Այլ խոսքով, Վեբերը նշում է, որ հետևորդներն են, ովքեր հեղինակություն են վերագրում անհատին, ընդգծելով, որ «հեղինակության ազդեցությանն ենթարկվողներիկողմից ճանաչումը» որոշիչ է խարիզմայի վավերականության համար[17]: 359 ։
Վեբերը մահացավ 1920 թվականին՝ թողնելով «չդասակարգված, թերի ձեռագրեր՝ առանց հստակ ծրագրի կամ բովանդակության աղյուսակի»։ Այս անավարտ ձեռագրերից մեկը ներառում էր խարիզմայի նրա սահմանումը, ինչպես նշվեց վերևում[18]։ Ավելի քան քսանհինգ տարի պահանջվեց նրա գրվածքները անգլերեն թարգմանելու համար[19]։ Խարիզմայի վերաբերյալ Վեբերի ձևակերպումները լայնորեն դիտվում են որպես հայեցակարգը աստվածաբանական անհայտությունից վերակենդանացնող[20]։ Այնուամենայնիվ, չնայած նրա ամբողջական աշխատությունների գովելի թարգմանություններին և ներածություններին, շատ գիտնականներ Վեբերի ձևակերպումները անորոշ են համարել։ Վերջին հիսուն տարիների ընթացքում գիտնականները բանավեճեր են անցկացրել վեբերյան տարբեր հասկացությունների իմաստի շուրջ, ներառյալ խարիզմայի սահմանումը, հետևորդների դերը և գերբնական ազդեցության չափը[18][21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.