ժամանցի նպատակ ունեցող կանոնակարգված զբաղմունք՝ սովորաբար հաճույքի համար From Wikipedia, the free encyclopedia
Խաղ, գործողություն, որ կատարվում է հաճույքի համար, իսկ երբեմն էլ օգտագործվում որպես ուսոցողական գործիք։ Խաղը ոչ աշխատանք է, ոչ էլ արվեստ։ Սակայն խաղի և աշխատանքի միջև սահմանը հստակ չէ և որոշ խաղեր համարվում են աշխատանք (օրինակ վիդեոխաղերի որոշ տեսակներ)։ Խաղերից են շախմատը, ֆուտբոլը, շաշկին, բասկետբոլը և այլն։դեռևս հին ժամանակներից ի վեր հնադարյան ժողովուրդները խաղում էին խաղեր օրինակ հին շումերները հանգստանում էին խաղալով կամ երաժշտություն լսելով։ Ուրիշ թագավորական գերեզմանոցում հայտնաբերել են խաղատախտակ որը գոյություն է ունեցել ք,ա 3000-2000թթ։հին մայաները գնդակով խաղացել են կրոնական խաղ,որ կոչվում էր պոկատոկ։խաղացողները կաուչուկե գնդակը նետում էին միմյանց արմունկներով և ազդրերով։
Խաղ | |
---|---|
Տեսակ | product category? |
Ենթատեսակ | recreative work? |
Games Վիքիպահեստում |
Առաջին խաղերը հայտնվել են մարդու առաջացումից առաջ՝ կենդանիների մոտ։ Խաղերն առավել զարգացած են կապիկների մոտ՝ նրանք օգտագործում են ոչ միայն այն խաղերը, որոնք կապված են որոշ ծեսերի հետ, այլև նրանք, որոնք նույնական են մարդկանց խաղերին։ Մարդկությունը խաղում է դեռ նախնադարյան ժամանակներից։ Սկսած ծիսակատարություններից, քաղաքակրթության զարգացման հետ մեկտեղ խաղերը դարձան ավելի դժվար և գրեթե ցանկացած թեմայի՝ սեր, պատերազմ, երևակայություն, պատմություն։ Հավանական է, որ առավել զարգացած են MMORPG խաղերը՝ բազմախաղ տեսակով, World of Warcraft-ի նման, որին ամեն րոպե հազարավոր խաղացողներ են միանում ամբողջ աշխարհից և որտեղ ամեն վայրկյան միլիոնավոր տարբեր գործողություններ են կատարվում։ Գոյություն ունեն նաև խաղեր, որոնք կարող են հանգեցնել մարդու մահվան՝ գոյատևման խաղեր, ստրայկբոլ և այլն։
Բարձրակարգ կենդանիները ունեն հստակ արտահայտված նախահասունության շրջան, որի ընթացքում դրսևորվում է խաղային վարք։ Խաղերի բնույթը որոշվում է տեսակային առանձնահատկությամբ և մեծ մասամբ կախված է ապրելակերպից։ Խաղերի մեջ արտահայտվում և կատարելագործվում են հասուն կենդանիներին բնորոշ վարքի տարրերը, ինչպիսիք են՝ սննդի հայթհայթման, զուգավորման, սոցիալական և բնակառուցման վարքերը։ Օրինակ՝ աղվեսների խաղն ներառում է թաքնվելը և ցատկելը, որոնք օգտագործվում են մանր կրծողներ որսալիս։
Հաճախ նկատվում են խաղեր առարկաների օգտագործմամբ՝ մանիպուլյացիոն խաղեր։ Նման խաղեր նկատվում են շատ կաթնասունների մոտ, սակայն առավել զարգացած և բարդ են կապիկների մոտ։ Խաղերը կապիկներին թույլ են տալիս մաշկազգացողության և տեսողության վերահսկողությամբ բարելավել նուրբ շարժումները։ Երբեմն կապիկները երկար ժամանակ անցկացնում են նույն տեղում, ձեռնածելով նույն առարկան և նրանց գործունեությունը սովորաբար ուղղված է բուն օբյեկտի ոչնչացմանը։
Խաղում մի քանի առանձնյակների մասնակցությունը այն ավելի արդյունավետ է դարձնում։ Կենդանիների հաղորդակցումը կարևոր դեր է ունենում խմբային վարքի ձևավորման մեջ։ Համատեղ խաղերը ներառում են պայքարը և մրցակցային վազքը, բայց կարող են ներառել նաև տարբեր առարկաների մանիպուլյացիան, այդ թվում՝ նաև որևէ առարկայի պայքարը։ Օրինակ՝ արջի քոթոթների խաղերը ներառում են մրցակցային վազքը, թաքնվելը, իրար վրա հարձակումները թաքստոցից և պայքարը։
Խաղը երեխայի հիմնական գործունեությունն է։ Ս. Լ. Ռուբինշտեյնը նշել է, որ խաղը պահպանում և զարգացնում է մանկականը երեխաների մեջ, նա նրանց կյանքի դպրոցն է և պրակտիկայի զարգացումը։ Դ. Բ. Էլկոնինայի կարծիքով (1978)՝ «խաղում ոչ միայն զարգանում կամ նորից ձևավորվում են առանձին ինտելեկտուալ օպերացիաներ, այլ նաև արմատապես փոխվում է երեխայի տեսակետը շրջակա միջավայրի նկատմամբ, ձևավորվում է տեսակետի հնարավոր փոփոխությունների մեխանիզմ և համաձայնեցում իր տեսակետը ուրիշների տեսակետի հետ»։
Ապագա գործիչի դաստիարակությունը ամենից առաջ տեղի է ունենում խաղում։ -
Ա. Ս. Մակարենկո, (Դասախոսություն երեխաների դաստիարակության մասին)[1] |
Գործնական խաղը ներկայացնում է իր հետ ժամանակակից բուհական ձև և նախաբուհական ուսում։ Գոյություն ունի ինովացիոն, դիրքային խաղեր (Ա. Ա. Տյուկով), կազմակերպական-ուսումնական խաղեր (Ս. Դ. Նեվերկովիչ), ուսուցանող խաղեր (Վ. Ս. Լազերև), կազմակերպական-մտածողական (Օ. Ս. Անիսիմով), կազմակերպական-գործունեության խաղեր (Գ. Պ. Շեդրովիցկի)և այլն[2]։
Խաղերի տեսության շրջանակներում, մաթեմատիկական տեսության, թույլատրել տարբեր իրավիճակներում կաղապարել, խաղը հավասարեցնել կոնֆլիկտային իրավիճակի, որտեղ ամենքիչը 2 խաղացող, համաձայն սահմանված կարգով, աշխատել ստանալ առավելագույն հաղթանակը[3]։
Խաղերը, այդ թվում նաև համակարգչային, կարող են ծառայել որպես հոգեդիագնոստիկ գործիք, եզրակացությունները կարող են արվել նախընտրելի խաղային իրավիճակներից, խաղի տեմպի և բարդության հանդեպ վերաբերմունքից[4]։ Երեխայի հետ հաղորդակցման ժամանակ խաղալիքների առկայությունը կարող է նպաստել թերապևտիկ (այդ թվում՝ ախտորոշող) գործընթացին՝ համապատասխան մթնոլորտի ստեղծման միջոցով[5]։
Մարդկության պրակտիկայում խաղային գործունեությունը կատարվում է հետևյալ գործառույթները՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.