Երևանի դպրոց From Wikipedia, the free encyclopedia
Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1960 |
Անվանված է | Լև Տոլստոյ |
Աշակերտներ | 426 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Արաբկիր վարչական շրջան, Ազատության պողոտա 5 շենք |
Դպրոցի քարակերտ տուֆե շենքը կառուցվել է 1960 թվականին։ 1962 թվականին կոչվել է թիվ 128 դպրոց և անվանվել ռուս գրող Լև Տոլստոյի անունով, գործել է 1962 թվականի սեպտեմբերի 1-ից։ Սկզբում դպրոցը եղել է երեկոյան 8-ամյա, այնուհետև՝ միջնակարգ։ 1988 թվականին դպրոցում հայոց լեզուն դարձել է պետական լեզու, դպրոցը ̀ հայկական։ Հայոց լեզվին զուգահեռ խորացվել է ռուսաց լեզվի ուսումնասիրությունը[1][2]։
1982 թվականին դպրոցի առջև տեղադրեվել է Լև Տոլստոյի կիսանդրին (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան, Ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան), որն ընդգրկված է Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Կարեն Կարապետյան, Էդուարդ Մուշեղյան, Դավիթ Ղուլյան, Արտաշես Բեյբության, Անահիտ Ղազարյան, Լիանա Հովակիմյան, Սուրեն Թումասյան, Զարուհի Արզումանյան
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.