From Wikipedia, the free encyclopedia
Լուր, օպերատիվ տեղեկատվություն, որն իր թարմ տեսքով մատուցվում է հասարակությանը՝ ելնելով քաղաքական, հասարակական կամ տնտեսական կարևորությունից։ Իրազեկելով մարդկանց, նրանց տալով կշռադատելու և որոշումներ կայացնելու հնարավորություն՝ թղթակիցները նպաստում են հասարակական բարեկեցությանը։ Լուրը ժուռնալիստիկայի հիմքն է։ Միայն դրա հիման վրա հետագայում կարող է թղթակցություն կառուցվել, ռեպորտաժ, հոդված կամ ակնարկ։ Ցանկացած ժանրի կամ բնագրի հիմքը լուրն է։ Լուրը իր առաջին արտահայտությունները գտել է այրապատկերներում և ժայռապատկերներում, որոնցից յուրաքանչյուրը եթե, իհարկե, ռեպորտաժ կամ թղթակցություն չէ՝ լուր է[1]։
Լուրը լինում է երկու տեսակի՝ փափուկ և չոր[2]։
Փափուկ լուր է կոչվում այն լուրը, որն ընդգրկում է կատարված իրադարձության մանրամասներն ու դետալները։
Չոր կամ կոշտ լուր է կոչվում այն լուրը, որի խոսքը միայն կատարված փաստի կամ նորության մասին է։
Բոլոր լուրերը բաժանվում են երկու մեծ խմբի «ծանր» լուր (hard news) և «թեթև» լուր (soft news)[3][4]:
Այն տեղեկատվությունն է, որտեղ կարևորը հրատապության և օպերատիվության տարրն է։ Ծանր լուրերը կոչվում են նաև հիմնական լուրեր։ Հիմնական լուրը (basic news) կարճ, հետաքրքիր և պարզ հաշվետվությունն է կատարվածի մասին։ Այն պարունակում է այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք տալիս է հոդվածի համար փաստեր հավաքող թղթակիցը՝ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ, ինչո՞ւ, ինչպե՞ս։
Այստեղ կարևոր է նորույթի մարդկային հետաքրքրության, գրավչության տարրերը։ Դրանք ավելի շատ նկարագրում են ոչ թե իրադարձությունը, այլ իրավիճակը կամ գործընթացը։ Օպերատիվության գործոնը «թեթև» լուրերում այնքան կարևոր չէ, որքան «ծանր» լուրերում։
Առավել արժեք և կարևորություն ներկայացնող լուրը մատուցելու նպատակով հիմնականում դիմում են «շրջված բուրգի» սկզբունքին,երբ սկսում են առավել նշանակալից փաստից (բուրգի հիմքից), իսկ մնացած փաստերը շարադրում են ըստ կարևորության և հետաքրքրության նվազման։ Նյութի սկիզբը, որով հաղորդում են դրա էությունը կոչվում է լիդ, այսինքն, նախնական, կամ, եթե բառացի թարգմանենք անգլերեն «lead» բառը, առաջատար պարբերություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.