From Wikipedia, the free encyclopedia
Լուսնի շուրջը (ֆր.՝ Autour de la Lune), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտաֆանտաստիկ վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1869 թվականին։ Շարունակում է «Երկրից դեպի լուսին» (1865) վեպում սկսած թռիչքը դեպի լուսին։ Նկարագրվում է երեք ճանապարհորդների (դրանք են Իմպի Բարբիքենը, կապիտան Նիկոլը և Միշել Արդանը) արկածները, ովքեր փորձում էին լուսին թռչել մի արկով, որը արձակվել էր հսկայական հրանոթից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լուսնի շուրջը ֆր.՝ Autour de la Lune | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա |
Թեմա | exploration of the Moon? |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | Միշել Արդան |
Ստեղծման տարեթիվ | 1870 |
Նկարագրում է | Լուսին, lunar orbit? և Խաղաղ օվկիանոս |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Քսան հազար լյո ջրի տակ և Երկրից դեպի Լուսին |
Հաջորդ | Լողացող քաղաքը |
Նկարազարդող | Էմիլ Բայար և Ալֆոնս դը Նևիլ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1870 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/verne/ummond/ummond.html |
Around the Moon Վիքիպահեստում |
Հսկայական հրանոթից արձակվելուց հետո, հրթիռը երեք ուղևորների՝ Բարբիքենի, կամպիտան Նիկոլի ու Միշել Արդանի հետ սկսում է հինգօրյա ճանապարհորդությունը լուսնի վրա։ Թռիչքից ընդամենը մի քանի րոպե հետո ոչ մեծ, պայծառ ասուպ է անցնում հրթիռից մի քանի հարյուր յարդ հեռավորությամբ, բայց բարեբախտաբար այն շրջանցում է հրթիռը։ Երկրի ձգողության շնորհիվ մետեորը դառնում է նրա որկրորդ արբանյակը։ Ինչպես պարզվում է հետո, այդ արբանյակի գրավիտացիոն ուժը ստիպում է հրթիռին շեղվել ընտրված երթուղուց ու գնալ լուսնի ուղեծրով։
Նպատակակետին մոտենալով ճանապարհորդները սկսում են հեռադիտակով ուսումնասիրել այն։ Շուտով նրանք հայտնվում են լուսնի խավար կողմում ու սառնամանիքի մեջ են ընկնում։ Ավելի ուշ հարավային կիսագնդում հերոսները հետևում են հրաշալի հրաբուխների ու հարթավայրերի։ Ուղևորները եզրակացնում են, որ լուսինը դեռևս բնակեցված չէ, բայց նախկինում այստեղ ապրել են կենդանի օրգանիզմներ, որոնք հնարավոր է նման են եղել մարդկանց։ Ավելի ուշ ջոկատը սկսում է շարժվել լուսնից մի կողմ, դեպի «մեռած կետ» (տեղը, ուր լուսնի ու երկրի ձգողության ուժերը հավասարվում են)։ Ջոկատը սկսում է ընկնել Երկիր 160 000 մղոն հեռավորությունից, և նրանք պետք է անկում կատարեին այն նույն արագությամբ, ինչով որ արձակվել էին հրանոթից։ Չորս օր հետո ԱՄՆ-ի ВМС հետազոտական կայանի անձնակազմը նկատում է ասուպի անկում լուսնից ծով։ Այդ ասուպը իրականում այն նույն ջոկատն էր։ Նրանք վայրէջք են կատարում ծովում և մի քանի օր տևած փրկարարական միջոցառումներից հետո փրկվում են։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսնի շուրջը» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.