Լուսիտանիա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լուսիտանիա (պորտ.՝ Lusitânia, իսպ.՝ Lusitania) կամ Հիսպանիա Լուսիտանիե եղել է Հռոմեական պրովինցիա, որը ընդգրկում էր ներկայիս Պորտուգալիայի ամբողջ տարածքը և ներկայիս Իսպանիայի Էկստրեմադուրա ինքնավար համայնքը և Սալամանկա պրովինցիայի մի փոքր մասը։ Մայրաքաղաքը եղել է Էմերիթա Աուգուտան (ներկայիս Մերիդա) և սկզբում եղել է Հռոմեական Հանրապետության Իսպանիա Ուլտերիոր պրովինցիայի մեջ, որից հետո դարձել է առանձին պրովինցիա Հռոմեական կայսրության ժամանակ։ Հռոմեացիներն առաջին անգամ եկել են այս տարածք մ.թ.ա. 2-րդ դարի կեսերին[1]։ լուսիտանյան ցեղերի դեմ պատերազմը տեղի է ունեցել մ.թ.ա. 155-ից 139 թվականներին։ Պրովինցիան հիմնադրվել է մ.թ.ա. 27 թվականին[2]։
Լուսիտանցիների (ում անունով հռոմեացիները կոչել են պրովինցիան) անվան ծագումը մնում է չբացահայտված։ Որոշ գիտնականներ անվանումը կապում են հռոմեական կիսաստված Լուսուսի հետ, մինչդեռ վաղ ժամանակակից գիտնականները համարում են, որ Լուս տերմինը գալիս է կետլական Լուգուս աստվածի անունից, իսկ *տան- վերջածանցը հնարավոր է նշանակի «ցեղ»[3]։ Մյուսները կարծում են, որ անվանումը եկել է Լուսիս տերիմինից, որն օգտագործել են հին ժողովուրները մ.թ.ա. 4-րդ դարում և տան վերջածանցից, որը կարող է նշանակել տարածաշրջան կամ ջրերի երկիր[4][5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.