Լուսանկարչական լուսազգայուն նյութեր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լուսանկարչական լուսազգայուն նյութեր, լուսազգայուն շերտեր այս կամ այն աստառի վրա, որոնք լույսի, էլեկտրամագնիսական և ռենտգենյան ճառագայթների ազդեցությամբ ընդունակ են առաջացնելու լուսանկարչական պատկերներ։ Կիրառվում են լուսատեխնիկական արտադրությունում, կինոնկարահանման և լուսանկարչության մեջ, ինչպես նաև տարբեր գրանցող սարքերում։ Լուսազգայուն շերտերը լույսի ազդեցությամբ փոփոխվող նյութերի նուրբ դիսպերս կախույթներ են (երբեմն էլ լուծույթներ) պաշտպանական կոլոիդում, սովորաբար, ժելատինում, հազվադեպ սպիտանյութում (ալբումինում), նիտրոթաղանթանյութում կամ մի քանի սինթետիկ խեժերում։ Գործածական Լուսանկարչական լուսազգայուն նյութերի ժելատինային էմուլսիոն շերտի հաստությունը 10—35 մկմ է։ Որպես լուսազգայուն միացություններ կիրառվում են արծաթի հալոգենիդները (հիմնականում՝ բրոմիդը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 688)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.