From Wikipedia, the free encyclopedia
Լունմին (չին․՝ 龍門石窟, 龙门石窟, lóngmén shíkū, Քարե քարանձավներ Վիշապի դարպասների մոտ)[1][2][3], բուդդայական քարանձավային տաճարների համալիր Չինաստանի Հենան նահանգ[4]՝ Լոյանից 12 կմ դեպի հարավ։ Մոգաոյի և Յունգանի հետ միասին համարվում է Չինաստանի երեք կարևորագույն քարանձավային տաճարային համալիրներից մեկը։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Կառուցվել է 495-898 թվականներին Իհե գետի ափերին գտնվող կրաքարային ժայռերի մեջ։ Այնտեղ ապրել են մեծ թվով վանականներ[2][5]։
Լունմին | |
Longmen Grottoes* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Չինաստան |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | i, ii, iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | (անհայտ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Քարանձավները մեկ կիլոմետրով ձգվում են Սյանշան և Լունմենշան լեռների լանջերին, որոնց միջև հոսում է գետ։ Ժայռի մեջ թաքնված արվեստի գործերի ճշգրիտ թիվն անհայտ է։ Պաշտոնական գնահատականների համաձայն՝ առկա են 2345 քարանձավներ և խորացումներ՝ 43 տաճարներով, որոնք պարունակում են մոտավորապես 2800 արձանագրություններ և մոտ 100 000 կրոնական քանդակներ, որոնցից մի քանիսն ունեն ընդամենը 25 մմ բարձրություն[6], իսկ Բուդդայի ամենամեծ արձանն ունի 17 մետր բարձրություն[7]։ Տաճարների կառուցումն սկսվել է 493 թվականին Հյուսիսային Վեյ կայսրության ժամանակաշրջանում, բայց արձանների մոտավորապես 60 %-ը վերաբերում է Թան կայսրության ժամանակներին (7-9-րդ դարեր)։
Լունմինը բաղկացած է մի քանի հարյուր քարանձավներից, որոնցից գլխավորները (Բինյան, 500-523, Գույան, 495-575 և Ֆինսյան, 627-675) ներառում են բուդդայական աստվածությունների արձաններ (ներառյալ Բուդդա Վայրոչան, 672-567, բարձրությունը՝ մոտ 15 մ), բարձրաքանդակներ, որոնք պատկերում են վանականներին, երկնային պարողների, հանդիսավոր երթերի։ Լունմինիի մոնումենտալ քանդակներին հատուկ է համամասնությունների կատարելությունը, մանրամասների պատկերման գրաֆիկական պարզությունը՝ զուգորդված ձևերի պլաստիկ-փափուկ մեկնաբանմամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.