From Wikipedia, the free encyclopedia
Լույսի կլանում, նյութի միջով անցնելիս լույսի ինտենսիվության նվազում, պայմանավորված է նյութի հետ լույսի փոխազդեցության պրոցեսներով։ Լույսի կլանումը տարբեր նյութերում տարբեր է[1]։ Լույսի կլանումը կարող է առաջ բերել՝
սրանք լուսաքիմիական պրոցեսներ են, այսինքն՝ կլանման հետևանքով լուսային էներգիան կարող է փոխակերպվել էներգիայի այլ տեսակների կամ վերածվել սպեկտրային այլ բաղադրություն ունեցող երկրորդային ճառագայթման էներգիայի։ Լույսի կլանումը հիմնականում պայմանավորված է նյութերի ատոմների և մոլեկուլների կազմով[2][3][4]։
Լույսի կլանումը չպետք է նույնացնել լույսի ցրման հետ, որի դեպքում նույնպես տեղի է ունենում լույսի ինտենսիվության նվազում, սակայն այն չի ուղեկցվում վերոհիշյալ պրոցեսներով։ Լոիյսի կլանումը ուսումնասիրել է նաև Ֆրանգոֆերը 1814-1815 թվականներին։ Կլանման հետևանքով լույսի ինտենսիվության նվազումը նկարագրվում է Բուգեր-Լամբերտ-Բերի օրենքով։
Լույսի կլանման երևույթը բնութագրող հիմնական մեծությունը կլանման գործակիցն է, որը կախված է լույսի հաճախականությունից, այդ կախումն արտահայտվում է կլանման սպեկտրով։ Միատոմ նոսր գազերի կլանման սպեկտրը բնորոշվում է կլանման կտրուկ գծերով, որոնց լայնությունը հաճախ հասնում է անգստրեմի հարյուրերորդական մասերի։ Այդ գծերը համապատասխանում են ատոմի էլեկտրոնների սեփական տատանումների հաճախականություններին։
Բազմատոմ գազերի կլանման սպեկտրը շատ ավելի բարդ է. առանձին գծերի փոխարեն դիտվում են մեծ թվով խիտ դասավորված գծերի խմբեր (այսպես կոչված շերտավոր սպեկտր)։
Պինդ մարմինների և հեղուկների կլանման սպեկտրները տալիս են կլանման լայն շերտեր։ Սպեկտրի տեսանելի մասում կլանման ընտրողունակությամբ (սելեկտիվություն) է պայմանավորված մարմինների գույնը։ Լույսի կլանման երևույթն օգտագործվում է նյութի կառուցվածքի ուսումնասիրման, նյութերի քիմիական վերլուծության (կլանման սպեկտրային վերլուծություն) համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.