համալսարան Կենտուկիում, ԱՄՆ From Wikipedia, the free encyclopedia
Լուիսվիլի համալսարան (անգլ.՝ University of Louisville) բարձրագույն ուսումնական հաստատությունը գտնվում է ԱՄՆ-ում, Կենտուկի նահանգում, Լուիսվիլ քաղաքում։ ԱՄՆ-ի ամենահին համալսարաններից է, ստեղծվել է Ալլեգենի լեռներից արևմուտք։ Համալսարանը հիմնադրվել է Կենտուկի նահանգի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, որպես կենտրոնական հետազոտական համալսարան[13]։ Այստեղ կրթություն են ստանում ուսանողներ Կենտուկի նահանգի 118 (120) շրջաններից[14], ԱՄՆ - ի բոլոր 50 նահանգներից և աշխարհի 116 երկրներից[15]։
Լուիսվիլի համալսարան | |
---|---|
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն |
Հիմնադրված է | 1798 |
Ընդհանուր անձնակազմ | 6999 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Անդամակցություն | Հետազոտական գրադարանների ասոցիացիա[2], MetaArchive Cooperative?[3], Ատլանտյան ափագծի վեհաժողով, ORCID[4], Networked Digital Library of Theses and Dissertations?[5], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[6], Կրթության ամերիկյան խորհուրդ[7], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[8], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[9], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[10] և Coalition of Urban and Metropolitan Universities?[11] |
Երկիր | ԱՄՆ[12] |
Տեղագրություն | Լուիսվիլ |
Հասցե | 2301 S 3rd St, Louisville, KY, 40292-0001[1] |
Կայք | louisville.edu(անգլ.) |
University of Louisville Վիքիպահեստում |
Համալսարանի հիմնադրումը նախատեսվում էր 1798 թվականին[16], երբ Կենտուկի նահանգի Գլխավոր Ասամբլեան ընդունեց որոշում բացել բարձրագույն ուսումնական հաստատություն վերջերս հիմնադրված Լուիսվիլ քաղաքում և վաճառեց 24 կմ² հողատարածք Կենտուկիի հարավում` համալսարանի ստեղծման ծախսերը հոգալու համար։ 1798 թվականի ապրիլի 3-ին, մի քանի ակտիվ քաղաքացիներ միջոցներ փնտրելու արշավ սկսեցին նոր ուսումնական հաստատության համար, որն այն ժամանակ ստացավ Ջեֆֆերսոնի Սեմինարիա անվանումը։ Սակայն ուսումնական հաստատությունը հաջողվեց բացել միայն 15 տարի անց, 1813 թվականին։ Ուսումնական հաստատության առաջին ղեկավարը դարձավ Էդվարդ Մանն Բաթլերը, ով Կենտուկի նահանգի հայտնի պատմաբաններից էր։
1837 թվականին, Լուիսվիլի քաղաքային խորհուրդը, հիմնադրեց Լուիսվիլի բժշկական ինստիտուտը։ Հայտնի ֆիզիկոս և բժիշկ Չարլզ Կոլդվելը կարողացավ քաղաքային խորհրդին համոզել, որ ինստիտուտ բացելու անհրաժեշտություն կա։ Տրանսիլվանիայի համալսարանում պաշտոնանկ լինելուց հետո նա գլխավորել է Լուիսվիլիի բժշկական ինստիտուտը, որը շուտով դարձել է Ալլեգենի լեռներից արևմուտք գտնվող լավագույն բժշկական ուսումնական հաստատություններից մեկը։ 1840 թվականին հիմնադրվել է Լուիսվիլի բժշկական քոլեջը։
Համալսարանը բաղկացած է 12 տարբեր դպրոցներից և քոլեջներից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.