Լուիս Փեյն
From Wikipedia, the free encyclopedia
Լուիս Փեյն, նաև հայտնի որպես Լու Փեյն (հունվարի 13, 1873(1873-01-13)[1], Փենսիլվանիա, ԱՄՆ - օգոստոսի 14, 1953(1953-08-14)[1], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), համր և հնչուն կինոյի, ինչպես նաև թատրոնի ամերիկացի դերասան։ Դերասանական կարիերան սկսել է Բրոդվեյում 1900-ականների առաջին տասնամյակում, երբ դերակատարմամբ հանդես է եկել 1900 թվականին Մանհեթենի թատրոնում բեմադրված բրոդվեյյան «Her Majesty, the Girl Queen of Nordenmark» պիեսում[3]։
Լուիս Փեյն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1873(1873-01-13)[1] |
Ծննդավայր | Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 14, 1953(1953-08-14)[1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Woodland Cemetery and Arboretum[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասան և թատրոնի դերասան |
Ամուսին | Տիկին Լեսլի Քարթեր |
Louis Payne Վիքիպահեստում |
1906 թվականին ամուսնացել է հայտնի դերասանուհի տիկին Լեսլի Քարթերի հետ, որն իրենից տասնհինգ տարով մեծ էր և ամուսնացած է մնացել նրա հետ մինչև վերջինիս մահը 1937 թվականին։
Կինոյում դեբյուտը կատարել է 1915 թվականին «Դյու Բարի» ֆիլմում, որից հետո Հոլիվուդում իր 35 տարվա կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում, ինչպես նաև կատարել բազմաթիվ բեմադրություններ[4][5]։
1940 թվականին, Քարթերի մահից երեք տարի անց, Warner Bros. կինոընկերությունը նկարահանել է նրա կենսագրության վրա հիմնված «Կարմրահեր տիկինը» ֆիլմը, որտեղ Փեյնը հանդես է եկել որպես տեխնիկական խորհրդատու[6]։ Շարունակել է փոքր դերերով հանդես գալ մինչև 1940-ական թվականները։ Վերջին ֆիլմը, որում Փեյնը նկարահանվել է, եղել է 1951 թվականի էպիկական «Յո երթա՞ս»-ը, որտեղ մարմնավորել է Հիսուսի 12 առաքյալներից մեկին[7]։ Վախճանվել է 1953 թվականի օգոստոսի 14-ին, Կալիֆոռնիա նահանգի Վուդլենդ Հիլս քաղաքում։ Հուղարկավորվել է կնոջ մոտ՝ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի Վուդլենդ գերեզմանատանը[8]։