From Wikipedia, the free encyclopedia
Մադամ Լուիզա Շերու (ֆր.՝ Madame Louise Chéruit, (հունիսի 9, 1866, Coulounieix-Chamiers - օգոստոսի 11, 1955, Le Mesnil-le-Roi), ծնունդով Լուիզա Լեմարը, իր սերնդի նշանավոր դիզայներներից և առաջին կանանցից մեկն էր, որը ղեկավարում էր ֆրանսիական նորաձևության խոշոր տունը[1]։ Նրա Chéruit անվանումով սրահը 1906-1935 թվականներից գտնվում էր Փարիզի Վանդոմյան հրապարակում։ Շերին հայտնի է նաև ֆրանսիացի նկարիչ Պոլ Էլլեի կտավների շնորհիվ, որի հետ նրան կապում էր ռոմանտիկ հարաբերությունները[2], Շերուի անունը հիշատակվել է երկու հայտնի գրական ստեղծագործություններում՝ Մարսել Պրուստի «Կորած ժամանակը փնտրելիս» և Իվլին Վոյի «Եղկելի մարմիններ»[3]։ Նրա անունը հաճախ ասոցացվում է Էդվարդ Ստեյխենի նկարներին, Լուիզայի սիրելի մոդելը՝ Մարիոն Մորխաուսը, 1920-ականներին հաճախ է ցուցադրել Chéruit մակնիշի զգեստներ Vogue ամսագրի համար[4]։
Լուիզա Շերու ֆր.՝ Louise Chéruit | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1866 |
Ծննդավայր | Coulounieix-Chamiers |
Մահացել է | օգոստոսի 11, 1955 (89 տարեկան) |
Մահվան վայր | Le Mesnil-le-Roi |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ |
Louise Chéruit Վիքիպահեստում |
Ըստ թանգարանի կառնավալի տվյալների՝ Մադամ Շերուն (Լուիզա Լեմար) ծնվել է 1866 թվականի հունիսի 9-ին։ «Vogue» ամսագիրը նրան նկարագրել է որպես Լյուդովիկոս է 16–ի դարաշրջանի կին, քանի որ նրան հատուկ է նրբագեղությունը, շռայլ համն ու նրբաճաշակ հմայքը այն ֆրանսիացի կանանց, որոնք ապրում էին նախահեղափոխական դարաշրջանում։ Լուիզայի մայրը դերձակուհի էր։ 1880-ական թվականների վերջին Լուիզան հագուստի կարի բնագավառում մասնագիտական կրթություն է ստացել Raudnitz & Cie ընկերությունում, որը գտնվում է հենց Փարիզի կենտրոնում [5]:
1906 թվականին ժամանակակից խանութը 100 աշխատակիցներով պատկանել է Շերուին և վերանվանվել «Chéruit»[6]: Սրահը զբաղեցրել է հայտնի «De Fontpertuis» հյուրանոցը Վանդոմսկի հրապարակում, որը 17-րդ դարում կառուցել է Պիեռ Բուլեն։
Լուիզան հանձնարարել է ճարտարապետին ընդլայնել իր աճող հաճախորդների սպասարկման տարածքը։ 1910 թվականին Մադամ Շերուն Փարիզի ամենահայտնի դիզայներներից մեկն էր, նրա վերջին հավաքածուների բացմանը ուշադիր հետևում էր մամուլը, նրա կերպարը նկարում էին առաջատար նկարիչներ, իսկ նրա անունը Մարսել Պրուստը հիշատակում էր անցյալի մասին իր հիշողություններում[7]։
1910 թվականին մի լրագրող գրել է.
Իր ինքնատիպ, նուրբ ճաշակի շնորհիվ Մադամ Շերուի նորաձև սրահն առաջին տեղն Է զբաղեցրել ոչ միայն Փարիզում, այլև ամբողջ աշխարհում |
[8]: Շերուն կատարելագործվել է իր արիստոկրատ հաճախորդների ստեղծագործական երևակայությունը՝ իր որոշ ժամանակակիցներին, առաջարկելով փափուկ, կանացի, շռայլորեն զարդարված զգեստներ, որոնք օգնել են վերափոխվել բարձր ոճի նորաձեւությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.