From Wikipedia, the free encyclopedia
Լուիզա-Մարի Նոյբաուեր (անգլ.՝ Luisa-Marie Neubauer, ապրիլի 21, 1996[1], Համբուրգ, Գերմանիա[1][2])[9], գերմանացի կլիմայական ակտիվիստ։ Գերմանիայում «Դպրոցական դասադուլ հանուն կլիմայի» շարժման գլխավոր կազմակերպիչներից մեկն է, որտեղ այն սովորաբար նշվում է «Ուրբաթն ապագայի համար» այլընտրանքային անվամբ[10][11]։ Նա պաշտպանում է կլիմայի քաղաքականությունը, որը համապատասխանում և գերազանցում է Փարիզի համաձայնագրին ու հաստատում հակաաճը։ Հանդիսանում է «Դաշինք 90 / Կանաչներ» ու «Կանաչ երիտասարդություն» կազմակերպությունների անդամ[12]։
Լուիզա Նոյբաուեր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1996[1] (28 տարեկան) |
Ծննդավայր | Համբուրգ, Գերմանիա[1][2] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Գյոթինգենի համալսարան (2020)[3], Լոնդոնի համալսարանի քոլեջ[1], Marion-Dönhoff-Gymnasium? (2014)[4] և Kingham Hill School? |
Մասնագիտություն | Կլիմայական ակտիվիստ, բլոգեր, բնապահպան, ոչ գեղարվեստական գրող, աշխարհագրագետ և պոդքաստեր |
Ծնողներ | մայր՝ Frauke Neubauer?[5][6] |
Կուսակցություն | Միություն 90/Կանաչներ[7][8] |
Անդամություն | Green Youth?, Foundation for the Rights of Future Generations? և 350.org? |
Luisa Neubauer Վիքիպահեստում |
Ծնվել է Համբուրգում և ընտանիքի չորս երեխաներից ամենակրտսերն է։ Մայրը բուժքույր է[12]։ Տատիկը որոշ ժամանակ ամուսնացած է եղել ծխախոտաարտադրության մագնատ Ֆեյկո Ռիմտսմայի հետ։ 1980-ական թվականներին ընդգրկվել է հակամիջուկային շարժման մեջ, Լուիզայի մոտ հետաքրքրություն առաջացրել կլիմայի խնդրի վերաբերյալ ու նրան փոխանցել taz կոոպերատիվ մեդիա ընկերության իր մասնաբաժինը[13]։ Նրա երեք ավագ քույր-եղբայրներից երկուսը Լոնդոնում են ապրում[14], զարմուհի Կառլա Ռիմտսման նույնպես կլիմայական ակտիվիստ է[15]։
Նոյբաուերը մեծացել է Համբուրգ-Իզերբրուկ շրջանում ու ավագ դպրոցն ավարտել 2014 թվականին Համբուրգ-Բլանկենեզեում[16]։ Ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է զարգացման օգնության մի նախագծի վրա Տանզանիայում և մի էկոլոգիական ֆերմայում Անգլիայում[17]։ 2015 թվականին սկսել է աշխարհագրություն սովորել Գյոթինգենի համալսարանում։ Մեկ կիսամյակ ուսումը շարունակել է Լոնդոնի համալսարանական քոլեջում[9] ու կրթաթոշակներ է ստացել Գերմանիայի կառավարությունից[18] ու մի քանի այլ կազմակերպությունից[19]։ 2020 թվականին ուսումն ավարտել է գիտությունների բակալավրի աստիճանով[20]։
2016 թվականից հանդիսանում է «ONE» հասարակական կազմակերպության երիտասարդության դեսպանը[21]։ Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև «Ապագա սերունդների իրավունքների հիմնադրամում»[22], «350.org», «Right Livelihood Award» հիմնադրամում[23], «Fossil Free» արշավում[9] ու «Քաղց» նախագծում[24]։ Իր «Divest! Withdraw your money!» արշավով ստիպել է Գյոթինգենի համալսարանին դադարեցնել ներդրումներն ածուխով, նավթով կամ գազով փող աշխատող արդյունաբերությունների մեջ[25]։
2019 թվականի սկզբին Նոյբաուերը հայտնի է դարձել որպես համադպրոցական դասադուլների առաջատար ակտիվիստներից մեկը։ Շատ լրատվամիջոցներ նրան անվանել են «շարժման գերմանական դեմք»։ Նոյբաուերը մերժել է իր և գործադուլի կազմակերպիչների համեմատությունը Գրետա Թունբերգի հետ, ասելով․ «Մենք զանգվածային շարժում ենք ստեղծում և բավականին հեռու ենք գնում մոբիլիզացման և ուշադրություն գրավելու մեր մեթոդների մեջ։ Գրետայի արածն աներևակայելիորեն ոգեշնչող է, բայց իրականում դրանից շատ հեռու է»[26]։
Նոյբաուերը գործադուլները քաղաքականության վրա ուղղակիորեն ազդելու միջոց չի համարում, ավելի կարևորում է գործադուլների հիմքում ընկած աշխատանքը․ «Այն, ինչ մենք անում ենք, աներևակայելիորեն կայուն է։ Մենք ստեղծում ենք կառույցներ և իրադարձությունները վերածում կրթական փորձի։ Եվ մենք քննարկումներ ենք վարում կլիմայի պաշտպանության սկզբունքների վերաբերյալ»[27]։
2020 թվականի հունվարի 13-ին հայտարարվել է, որ Նոյբաուերը մերժել էր Ջո Կեզերի առաջարկը՝ «Սիմենս Էներջիի» խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ։ Հայտարարության մեջ Նոյբաուերն ասել է, որ «եթե ես ստանձնեի այն, ես պարտավոր կլինեի ներկայացնել ընկերության շահերը և երբեք չէի կարող լինել Սիմենսի անկախ քննադատ», - բացատրել է նա։ «Դա անհամատեղելի է իմ՝ որպես կլիմայական ակտիվիստի դերի հետ»[28]։
Նախորդ օրը Սիմենսը հայտարարել էր, որ իրենք կպահպանեն պայմանագիրը Ադանիի հետ՝ Ավստրալիայում գտնվող Կարմայխել ածխահանքի երկաթուղային ենթակառուցվածքը տրամադրելու վերաբերյալ։ Նոյբաուերը DPA լրատվական գործակալությանն ասել է․ «Մենք խնդրել ենք Կեզերին անել հնարավոր ամեն ինչ Ադանիի հանքավայրի շահագործումը դադարեցնելու համար։ Փոխարենը նա այժմ շահույթ կունենա այս աղետալի նախագծից»։ Նա ավելացրել է, որ այդ որոշումը «նախնադարյան է» և որ Կեզերը թույլ է տալիս «աններելի սխալ»[28]։
Նոյբաուերը մամուլի բացասական լուսաբանման է արժանացել դեպի աշխարհի տարբեր երկրներ իր նախորդ թռիչքների կապակցությամբ[29][30], որոնց անդրադառնալով նա պատասխանել է, որ իր անձնական ցանկացած քննադատություն շեղում է կառուցվածքային և քաղաքական ավելի մեծ խնդիրներից[14]։
Ռեգենսբուրգի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսանդր Շտրայսները մեղադրել է Նոյբաուերին տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց վարկաբեկելու նպատակով «ծեր սպիտակամորթներ» տերմինն օգտագործելու մեջ[31]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.