ֆրանսիացի ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Լուի Լևո, հաճախ Լուի Լե Վո (1613[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հոկտեմբերի 11, 1670[1][3][4][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի ճարտարապետ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրներից մեկը, 1653-1670 թվականներին՝ առաջին արքայական ճարտարապետ։ Խոշոր պատվերների վրա ճարտարապետը սովորաբար աշխատել է լանդշաֆտաշինարար Լենոթի և ինտերիերի դիզայներ Լեբրենի հետ։ Ծնվել և մահացել է Փարիզում[5]։
Լուի Լևո ֆր.՝ Louis Le Vau | |
---|---|
Ծնվել է | 1613[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 11, 1670[1][3][4][…] |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | Մեդոն ամրոց, Վերսալի պալատ, Ռեյնսի ամրոց, Վո լե Վիկոնտ և Palais de l'Institut de France? |
Louis Le Vau Վիքիպահեստում |
Լուի Լևոն ծնվել է Փարիզում՝ ճարտարապետի ընտանիքում։ Լևոն բարոկկոյի ծաղկման ժամանակաշրջանում ճարտարապետություն սովորել է Իտալիայում՝մասնավորապես Հռոմում և Ջենովայում։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Ֆրանսուա Մանսարը։ Շեղվելով Վերածննդի բարոկկո ձևերից՝ Լևոն ուշադրություն է հրավիրում կլասիցիզմի ավելի պարզ տարրերի վրա՝ հետագայում դառնալով կլասիցիզմի առաջատար վարպետներից մեկը Ֆրանսիայում։
Ֆինանսների գերագույն ղեկավար Նիկոլաս Ֆուկեի պատվերով Լևոն կառուցել է Վո-լե-Վիկոնտեի հոյակապ պալատը, որը գրավել է Լուի 14-րդ թագավորի ուշադրությունը։ Ֆուկեի անկումից հետո նրան հանձնարարվել է կրկնել հաջողությունը Վերսալի պալատի նախագծման և կառուցման գործում։ Միևնույն ժամանակ, Լևոն զբաղված էր Թուիլերի պալատի վերակառուցմամբ։
Բացի այդ, Լևոյի ղեկավարությամբ կառուցվել են Ֆրանսիական ակադեմիայի շենքը և բազմաթիվ քաղաքային առանձնատներ («հյուրանոցներ») Սեն Լուի կղզում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.