![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/Lordi%252C_3-Maj%25C3%25B3wka_2023_48.jpg/640px-Lordi%252C_3-Maj%25C3%25B3wka_2023_48.jpg&w=640&q=50)
Լորդի
From Wikipedia, the free encyclopedia
Լորդի (ֆիններեն՝ Lordi), ֆիննական հարդ ռոք/ մեթալ խումբ, ստեղծված 1992 թվականին՝ խմբի գլխավոր վոկալիստ, երգերի հեղինակ և կոստյումների դիզայներ Միստր Լորդիի կողմից[1][2]։ Խումբը համերգների ժամանակ օգտագործում է հրեշների պատկերներով կոստյումներ, ինչպես նաև պիրոտեխնիկա։ Լորդի խումբը երկրում ճանաչման է հասել 2002 թվականին՝ թողարկելով «Would You Love a Monsterman?» սինգլը։
Արագ փաստեր Լորդի, Հիմնական տվյալներ ...
Լորդի | |
---|---|
![]() Lordi in Wrocław, 2023 | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Ծանր ռոք, ծանր մեթալ, շոկային ռոք |
Գործունեություն | 1996–այժմ |
Լեյբլ | Sony BMG, GUN, The End, Drakkar Records |
Պարգևներ | |
Կայք | lordi.fi |
Անդամներ | |
Միստր Լորդի Ամեն OX Ավա | |
Նախկին անդամներ | |
Ջի-Սթիլեր Էնարի Մագնում Կիտո Կալմա Օտուս | |
![]() |
Փակել
Լորդին, 2006 թվականիի Եվրատեսիլ Երգի մրցույթում ներկայացելով Ֆինլանդիան, 292 միավորով գրավել է 1-ին տեղը՝ առաջին անգամ Եվրատեսիլի պատմության մեջ Ֆինլանդիային բերելով հաղթանակ։ Լորդիի կատարմամբ հաղթանակած երգն էր «Hard Rock Hallelujah»-ն։