From Wikipedia, the free encyclopedia
Լյուսի Իրիգարեյ (ֆր.՝ Luce Irigaray մայիսի 3, 1930[1], Blaton, Bernissart, Ա, Էնո, Բելգիա[2]), Բելգիայում ծնված ֆրանսիացի ֆեմինիստ, փիլիսոփա, լեզվաբան, հոգեվերլուծող, սոցիոլոգ ու մշակութային տեսաբան[4]։
Լյուսի Իրիգարեյ ֆր.՝ Luce Irigaray | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1930[1] (94 տարեկան) |
Ծննդավայր | Blaton, Bernissart, Ա, Էնո, Բելգիա[2] |
Քաղաքացիություն | Բելգիա և Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Լյուվենի կաթոլիկ համալսարան[2] և Փարիզ 8 համալսարան[2] |
Մասնագիտություն | փիլիսոփա, լեզվաբան, համալսարանի դասախոս, կանանց իրավունքների պաշտպան, հոգեվերլուծաբան և ֆեմինիստ |
Աշխատավայր | Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն[3] և Էրազմ Ռոտերդամցու համալսարան |
Անդամություն | Ֆրոյդիզմի փարիզյան դպրոց |
Լյուսին ծնվել է Բելգիայում, 1930 թվականի մայիսի 3-ին և համալսարանական կրթությունը սկսել է Լյուվենի կաթոլիկ համալսարանում։ 1955 թվականին պաշտպանել է գիտական թեզ Պոլ Վալերի մասին, որից հետո մի քանի տարի դասավանդել է ֆրանսերեն, լատիներեն և հունարեն Շառլեռուայի և Բրյուսելի ավագ դպրոցներում։ 1960-ական թվականների սկզբին տեղափոխվել է Փարիզ, որտեղ դասավանդել է Փարիզի VIII համալսարանում, մասնակցել ֆրանսիացի հոգեվերլուծաբան, փիլիսոփա Ժակ Լաքանի սեմինարներին։
Եղել է Փարիզի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) տնօրեններից։
2004-2006 թվականներին Լյուսի եղել է Նոթինգհեմի համալսարանի հրավիրված պրոֆեսոր։ Դասավանդել է Ռոտերդամի Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանում և Լիվերպուլի համալսարանում։
Փիլիսոփայության, հոգեվերլուծության վերաբերյալ մոտ 20 գրքերի հեղինակ է, որոնցից մեծ մասըշատերը նվիրված են ավանդական փիլիսոփայության և նրա լեզվի ֆեմինիստական քննադատությանը։ Նրա աշխատանքը խիստ քննադատության է ենթարկվել բելգիացի ֆիզիկոս, հասարակական գործիչ Ժան Բրիկմոնի և ֆիզիկայի պրոֆեսոր, ամերիկացի Ալան Սոկոլի «Ինտելեկտուալ հնարքներ. Ժամանակակից հետմոդեռնային փիլիսոփայության քննադատություն» գրքում։
Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լոնդոնի համալսարանի պատվավոր դոկտոր է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.