Լյու Ցիսին

From Wikipedia, the free encyclopedia

Լյու Ցիսին

Լյու Ցիսին (չինարեն՝ 劉慈欣, հունիսի 23, 1963(1963-06-23)[10][11][12], Պեկին[1]), չինացի հանրահայտ ֆանտաստ գրող։

Կենսագրություն

Լյու Ցիսինը ծնվել է 1963 թվականի հունիսի 23-ին Չինաստանի Ցանցյուան քաղաքում՝ հանքափորների ընտանիքում[13]։ Ուսանել է Հյուսիսչինական ջրային տնտեսության և էլեկտրաէներգիայի համալսարանում և այնուհետև աշխատանքի անցել հայրենի քաղաքի էլեկտրակայաններից մեկում՝ որպես էլեկտրակայանի համակարգչային ինժեներ։

Ստեղծագործություններ

Լյու Ցիսինն իրավամբ համարվում է ժամանակակից չինական գիտական ֆանտաստիկ գրականության առանցքային, ինչպես նաեւ ամենաբեղմնավոր և ամենահանրահայտ կերպարներից մեկը[14]։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեմաներից մեկն է ապագայի աշխարհում Չինաստանի դերի բացահայտումը և մեկնաբանումը[15]։ Այս առումով Լյու Ցիսինի ստեղծագործությունները որոշակիորեն փորձարարական բովանդակություն ունեն և նոր ուղղություններ են բացում չինական ֆանտաստիկ գրականության համար[16]։

Վեպեր

  • 2002 - «Սատանայի աղյուսները»
  • 2003 - «Գերնոր ժամանակաշրջանը»
  • «Հիշողություններ երկրի անցյալի մասին» (Եռագրություն)
    • 2007 - «Երեք մարմինների հիմնախնդիրը»
    • 2008 - «Խավար անտառը»
    • 2010 - «Մահվան ավարտը»

Պատմվածքների ժողովածուներ

  • 1999 - «Կետի երգը»
  • 1999 - «Նրա աչքերով»
  • 2000 - «Ճանապարհորդող աշխարհը»
  • 2001 - «Գյուղական ուսուցիչը»
  • 2003 - «Փառք և քուն»
  • 2003 - «Մրջյունների և դինոզավրերի մասին»
  • 2004 - «Գնդաձև շանթ»
  • 2005 - «Մարդկության աշխատավարձը»
  • 2014 - «+2018»

Մրցանակներ

Լյու Ցիսինը հանդիսանում է ֆանտաստիկայի ժանրում ստեղծագործող գրողներին տրվող չինական Գալաքսի (Galaxy) մրցանակի իննանգամյա դափնեկիր (1999-2006, 20102010 և 2015 թվականներին նա արժանացել է Չինաստանի ֆանտաստ գրողների համաշխարհային միության Նեբուլա (Nebula) մրցանակին[17], իսկ 2015 թվականին «Երեք մարմինների հիմնախնդիրը» վեպի համար ստացել է «Հյուգո» մրցանակը[18]։

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.