«Լիտերատուրնայա գազետա» (ռուս.՝ Литературная газета, «Գրական թերթ»), Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ տպագրվող շաբաթաթերթ։ ԽՍՀՄ տարիներին եղել է Գրողների միության վարչության օրգան։ Առաջին անգամ լույս է տեսել 19-րդ դարի վերջին և վերահրատարակվել է 1929 թվականին, Մոսկվայում։ Մինչև Գրողների համամիութենական առաջին համագումարը (1934) եղել է Խորհրդային գրողների միավորումների ֆեդերացիայի օրգանը։ 1942-1944 թվականներին հրատարակվել է «Լիտերատուրա ի իսկուսստվո» վերտառությամբ՝ որպես ԽՍՀՄ գրողների միության վարչության, ԽՍՀՄ ԺԿԽ-ին կից Արվեստի գործերի կոմիտեի և ԽՍՀՄ ԺԿԽ-ին կից Կինեմատոգրաֆիայի գործերի կոմիտեի օրգան։ 1947 թվականին վերափոխվել է գրական, հասարակական-քաղաքական թերթի (եռօրյա, 1950 թվականից երկօրյա «Լիտերատուրնայա գազետա» շաբաթաթերթի գլխագիրը պարբերականությամբ)։
Արագ փաստեր Լիտերատուրնայա գազետա ռուս.՝ Литературная газета, Տեսակ ...
Փակել