From Wikipedia, the free encyclopedia
Լիպոտ Շուլհոֆ (հունգ.՝ Lipót Schulhof, գերմ.՝ Léopold Schulhof, մարտի 12, 1847[1], Բայա, Հունգարիա - հոկտեմբերի 10, 1921[2], Փարիզ, Ֆրանսիա), հունգարացի աստղագետ, Հունգարական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։ Նա ավելի հայտնի է որպես Լեոպոլդ Շուլհոֆ, քանի որ նրա ժամանակներում գերմաներենը գերակայող լեզու էր Ավստրո-Հունգարիայում։ Շուլհոֆը հայտնաբերել է (147) Պրոտոգենեիա աստերոիդը, ինչպես նաև զբաղվել է մոլորակների, գիսաստղերի և նրանց ուղեծրերի հետազոտություններով։ Նրա պատվին է անվանվել (2384) Շուլհոֆ աստերոիդը։
Շուլհոֆը նախահաշվել է 15P/Ֆինլեյ գիսաստղի վերադարձը 1893 թվականին, և նույն տարում ստացել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակը։
Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է իր հարազատ քաղաքում, իսկ աստղագիտությունը ուսուցանել է Փարիզի և Վիեննայի համալսարաններում։ 1869 թվականից աշխատել է Վիեննայի աստղադիտարանում որպես պրակտիկանտ։ 1871 թվականիս նա արդեն երկրորդ օգնական էր, իսկ երկու տարի անց արդեն առաջին օգնական։ 1875 Շուլհոֆը ուղևորվեց Փարիզ, որտեղ սկսեց աշխատել Փարիզի աստղադիտարանում, որպես օգնական։ 1878 թվականին ընդունվեց Լայնությունների բյուրո որպես օգնական, որտեղ հետագայում դարձավ տնօրենի տեղակալ։ Այստեղ նա աշխատել է մինչև մահը։
(147) Պրոտոգենեիա | 1875 թ. հուլիսի 10 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.