From Wikipedia, the free encyclopedia
Լիմոնադ, քաղցր, ոչ ալկոհոլային, զովացուցիչ ըմպելիք, որը կարող է լինել գազավորված։ Սկզբնապես պատրաստվել է կիտրոնի պտուղներից՝ այստեղից էլ անվանումը (անգլ. Lemonade)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լիմոնադ | |
---|---|
Ենթատեսակ | ոչ ալկոհոլային խմիչք |
Lemonade Վիքիպահեստում |
Առաջին անգամ ի հայտ է եկել Ֆրանսիայում` Լյուդովիկոս 1-ի օրոք։ 17-րդ դարից լիմոնադ են անվանում կիտրոնի հյութից և մեծ քանակությամբ ջրից պատրաստված ըմպելիքը։ 1767 թվականին անգլիացի քիմիկոս Ջոզեֆ Պրիստլին հնարել էր պոմպ, որով ջուրը հարստացվում էր ածխաթթու գազով, խմորման դեպքում առաջացնելով գարեջուր։ Այդպիսի պոմպերի արդյունաբերական արտադրությունն սկսել է գերմանացի գյուտարար Յակոբ Շվեպը։ Այդ իսկ պատճառով, առաջին կազմակերպությունը, որն սկսեց գազավորված ըմպելիքի զանգվածային թողարկումն ու վաճառքը, դա «J. Schweppe & Co» ընկերությունն էր։ Այն հիմնադրվել էր Յակոբ Շվեպի կողմից և հետագայում սկսեց արտադրել մրգերի և հատապտուղների օշարակներ։ Քանի որ բնական օշարակները թանկ արժեին, դրանք սկսեցին փոխարինել թթուներով և քացախահյութերով։ Առաջինը համադրվեց կիտրոնաթթուն և լիմոնադը 1833 թվականին դարձավ մրգային ըմպելիքների մեջ գլխավորող` ամբողջ աշխարհում։ Այն ոչ ալկոհոլային խմիչքների առաջին գրանցված ապրանքանիշն է։
1887 թվականին վրացի դեղագործ Միտրոֆան Լագիձեն ստեղծել է թարխունի լիմոնադը, որն արժանացել է բազմաթիվ պարգևների։ Առաջին անգամ դրա զանգվածային արտադրությունը սկսվել է 1981 թվականին՝ ԽՍՀՄ-ում։
Այժմ պատրաստվում են տարբեր մրգերի և հատապտուղների համային հատկություններ ունեցող ըմպելիքներ և գոյություն ունեն լիմոնադի տարբեր տարատեսակներ։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.