հայ օպերային երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Լիլի Չուգասզյան (անգլ.՝ Lili Chookasian, օգոստոսի 1, 1921[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - ապրիլի 10, 2012[1], Բրենֆորդ[3]), հայտնի ամերիկացի օպերային երգչուհի (կոնտրալտո), ծագումով հայ։ Երգել է աշխարհահռչակ օպերային թատրոններում և հայտնի նվագախմբերի հետ։ Իր կարիերան սկսել է 1940-ական թվականներին, որպես համերգային երգչուհի։ 1960-1970-ական թվականներին համարվում էր կոնտրալտո ձայն ունեցող առաջատար երգչուհիներից մեկը։ 1960-1980-ական թվականներին երգել է Մետրոպոլիտեն օպերայում և Նյու-Յորք սիթիի օպերային թատրոններում։
Լիլի Չուգասզյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Լիլի Չուգասզյան |
Ծնվել է | 1920 օգոստոսի 1 Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 9, 2012 91) Բրենֆորդ | (տարիքը
Գերեզման | Branford Center Cemetery |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | Երգչուհի, կոնտրալտո |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Եյլի համալսարան և Մետրոպոլիտեն օպերա |
1967 թվականի սեպտեմբերին հանդես է եկել Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ կատարելով Փառանձեմի դերերգը Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում։
Լիլի Չուգասզյանի ընտանիքը գաղթել է Սեբաստիայից(Արևմտյան Հայաստան)։ Նա մանկուց երգել է երաժշտական երեկույթներում, դպրոցական համերգներում, տոնական միջոցառումների ժամանակ և այլն։ Չուգասզյանը աշակերտել է հայտնի երաժիշտ Ֆիլիպ Մանուելին։ 1950-ական թվականներին երգել է հայկական եկեղեցիների երգչախմբերում։ 1959 թվականին հանդես է եկել Լիթլ Ռոք քաղաքի օպերային թատրոնում և արժանացել է մեծ ճանաչման։ Երգել է նաև Արկանզասի, Բալթիմորի օպերային թատրոններում։ 1961 թվականին կոմպոզիտոր Ջան Կարլո Մենոտտին Չուգասզյանին հրավիրել է երգելու Ապոլետոյի (Իտալիա) փառատոնում, որտեղ հասել է մեծ հաջողության։ 1962 թվականից եղել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի մեներգչուհի, 1980- ական թվականների վերջից՝ խորհրդատու, դասավանդել է Յեյլի համալսարանում։ Չուգասզյանը կատարել է շուրջ 30 գլխավոր դերերգեր՝ Նորմա (Վինչեցո Բելլինիի «Նորմա»), Ամներիս, Ազուչենա (Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Տրուբադուր»), Ֆլորա (Մենոտտիի «Մեդիում»), Դալիլա (Սեն Սանսի «Սամսոն և Դալիլա») և այլն։ Համերգներով ելույթ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի և անվանի դիրիժորների (Լեոպոլդ Ստոկովսկի, Լեոնարդ Բեռնստայն, Հերբերտ ֆոն Կարայան և ուրիշներ) հետ։ Բացառիկ ձայնածավալի շնորհիվ տարբեր ոճերի երգերի (Յոհան Սեբաստիան Բախ, Ֆրանց Շուբերտ, Յոհաննես Բրամս և ուրիշներ) հետ երկացանկում ունեցել է նաև մեծակտավ գործեր՝ Բախի պասսիոններից, կանտատներից, օրատորիան, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Մեսսան», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ները, Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի և Ջոակինո Ռոսսինիի «Ստաբատ մատեր»-ները և այլն։ Կատարել է նաև հայկական երգեր(«Կռունկ», Ալեքսանդր Սպենդիարյանի «Օրորոցային» և այլն)։ 1978 թվականին Վաշինգտոնում՝ Սպիտակ Տանը, երգել է հայերեն։ Չուգասզյանն արժանացել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակի (1981 թ.)[4]:
«Նա եկավ, տեսավ և հաղթեց՝ ձեռք բերելով հազարավոր նոր բարեկամներ։ Երգչուհին հայկական երգերն այնպես է մատուցում, որ դահլիճում նստածները շունչները պահած հետևում են նրա յուրաքանչյուր հնչյունին։ Չուգասզյանը մեծ է, չափազանց մեծ»։ Սիլվիա Կատլեր, երաժշտական քննադատ (ԱՄՆ)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.