From Wikipedia, the free encyclopedia
Լիլի-Ռոուզ Մելոդի Դեփ (անգլ.՝ Lily-Rose Melody Depp, մայիսի 27, 1999[1][2], Փարիզ, Ֆրանսիա[3]), դերասանուհի և մոդել։
Լիլի-Ռոուզ Դեփ անգլ.՝ Lily-Rose Melody Depp | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1999[1][2] (25 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[3] |
Կրթություն | Oakwood School, Los Angeles? և Փարիզի միջազգային դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և երգչուհի |
Աշխատավայր | Creative Artists Agency? |
Ծնողներ | Ջոնի Դեփ, Վանեսա Պարադի |
Համատեղ ապրող(ներ) | Ash Stymest?[4][5], Թիմոթի Շալամե[6][7] և 070 Shake?[8] |
Անդամություն | Collectif 50/50?[9] |
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփի և ֆրանսիացի երգչուհի Վանեսա Պարադիի դուստրը։
Լիլի-Ռոուզ Մելոդի Դեփը ծնվել է 1999 թվականի մայիսի 27-ին Փարիզի ամերիկյան հիվանդանոցում։ Լիլի-Ռոուզն ընտանիքի անդրանիկ երեխան է, նա ունի փոքրիկ եղբայր՝ Ջոն (ծնվել է 2002 թվականի ապրիլի 9-ին)։ Կյանքի առաջին տարիներն անց է կացրել Սեն-Տրոպեից ոչ հեռու գտնվող ֆրանսիական Պլան-դե-լյա-տուր կալվածքում։ Լիլի-Ռոուզն ազատ տիրապետում է 2 լեզուների՝ անգլերեն և ֆրանսերեն[10]։
Մանկուց Լիլի-Ռոուզը մասնակցել է դպրոցի թատերական միջոցառումներին, որին այցելում էին նրա ծնողները։ Նրա կարիերայի առաջին պրոֆեսիոնալ քայլը դարձել է ամերիկացի ռեժիսոր Քևին Սմիթի «Tusk» (2014) ֆիլմը, որտեղ նա փոքր էպիզոդում խաղացել է խանութի վաճառողուհու դեր։ «Love» (2015) ամսագրի հարցազրույցում նա խոստովանել է, որ հենց այդ ֆիլմից հետո է ցանկացել դառնալ դերասանուհի[11]։ «Յոգայի սիրահարները» (2016) ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունենալու «Սանդենս» կինոփառատոնում 2016 թվականին, Ջոնի Դեփի և Քևին Սմիթի աղջիկները խաղում են գլխավոր հերոսների դերերը[12]։ 2015 թվականին Լիլի-Ռոուզը Նատալի Պորտմանի հետ մեկտեղ գլխավոր դերում գործարք է ստորագրել «Պլանետարիում» ֆիլմի նկարահանումների համար[13]։ Հենց նույն թվականին հայտնի է դարձել Դեփի կարիերայի այլ ծրագրի՝ «Պարուհին» ֆիլմի մասին, որտեղ դերասանուհին կատարում է երիտասարդ պարուհի Այսեդորա Դունկանի դերը[14]։ Բացի ֆիլմերից Լիլի-Ռոուզը մասնակցել է իռլանդացի ռեփեր Ռեջի Սնոուի «All Around the World» երգի տեսահոլովակի նկարահանումներին, որը 2015 թվականի վերջին հավաքել է ավելի քան 660 000 դիտում[15]։ 2015 թվականի ապրիլին Դեփի ֆոտոշարքը զարդարել է ավստալիական Oyster ամսագրի էջը[16]։ 2015 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Լիլի-Ռոուզը դարձել է Կարլ Լագերֆելդի մուսան, ինչպես նաև Chanel նորաձևության տան պաշտոնական դեսպանը, ներկայացնելով Pearl ակնոցների գովազդային ընկերությունը (աշուն-ձմեռ հավաքածու 15/16)։ Մոդելային կարիերայում Դեփը նկարահանվել է այնպիսի ամսագրերի համար, ինչպես Gala, Grazia, Vogue:
Թվական | Օրիգինալ անվանում | Դեր |
---|---|---|
2014 | Tusk | Վաճառողուհի |
2016 | Yoga Hosers | Կոլին Կոլետտ |
2016 | Planetarium | Կեյլ Բերլոու |
2016 | The Dancer | երիտ. Այսեդորա Դունկան |
2017 | Moose Jaws | Կոլին Կոլետտ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.