From Wikipedia, the free encyclopedia
Լիզա Մարի Փրեսլի (անգլ.՝ Lisa Marie Presley, փետրվարի 1, 1968[1][2], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[3] - հունվարի 12, 2023[4][5][6], West Hills, Կալիֆոռնիա, Լոս Անջելես, ԱՄՆ[7][8]), ամերիկացի երգիչ և երգահան, «Ռոքն'ռոլի արքա» Էլվիս Փրեսլիի և նրա կնոջ՝ դերասան Պրիսցիլա Փրեսլիի միակ զավակն ու իր հոր ունեցվածքի միակ ժառանգորդը։ Լիզա Մարի Փրեսլին իր կարիերայի ընթացքում թողարկել է «To Whom It May Concern» (2003), «Now What» (2005) և «Storm & Grace» (2012) ալբոմները։ Նրա առաջին ալբոմն Ամերիկայի ձայնագրման արդյունաբերության ասոցիացիայի կողմից արժանացել է ոսկե հավաստագրի։ Փրեսլին նաև թողարկել է սինգլներ, այդ թվում՝ դուետներ հոր հետ։
Լիզա Մարի Փրեսլի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Lisa Marie Presley |
Ծնվել է | փետրվարի 1, 1968[1][2] Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[3] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 12, 2023[4][5][6] (54 տարեկան) West Hills, Կալիֆոռնիա, Լոս Անջելես, ԱՄՆ[7][8] |
Ժանրեր | փոփ ռոք և Քանթրի |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, բանաստեղծուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Capitol Records |
Կրթություն | John Thomas Dye School? և Besant Hill School? |
Ամուսին | Դեննի Քեուֆ[9][10], Մայքլ Ջեքսոն, Նիկոլաս Քեյջ և Michael Lockwood? |
Lisa Marie Presley Վիքիպահեստում |
Երգչուհին ամուսնացած է եղել երաժիշտ Դենի Կիոյի հետ[11], երգիչ Մայքլ Ջեքսոնի[12], դերասան Նիկոլաս Քեյջի[13] և երաժշտական պրոդյուսեր Մայքլ Լոքվուդի[14]։
Լիզա Մարին ծնվել է 1968 թվականի փետրվարի 1-ին[15][16], Էլվիս և Պրիսցիլա Փրեսլիների ընտանիքում, վերջիներիս հարսանիքից ինն ամիս անց։
Ծնողների ամուսնալուծությունից հետո նա մոր հետ ապրել է Լոս Անջելեսում, սակայն հաճախ է այցելել հորը, որն ապրել է Մեմֆիս քաղաքում գտնվող «Գրեյսլենդ» կալվածքում։
1977 թվականի օգոստոսին՝ հոր մահից հետո, իննամյա Լիզա Մարին պապի և մեծ տատի հետ դարձել է հոր ունեցվածքի համատեղ ժառանգորդը։ 1979 թվականին պապի և 1980 թվականին տատի մահից հետո նա դարձել է միակ ժառանգորդն ու ժառանգել «Գրեյսլենդ» կալվածքը։ 1993 թվականին, երբ լրացել է նրա 25 ամյակը, ժառանգել է 100 միլիոն դոլար արժողությամբ մի ունեցվածք։ 2004 թվականին Փրեսլին վաճառել է իր հոր ունեցվածքի 85%-ը[17]։
1970-ականների վերջին՝ հոր մահից մեկ-երկու տարի անց, նա ներկա է եղել «Քուին» խմբի համերգին։ Համերգից հետո նա Ֆրեդի Մերկուրիին նվիրել է իր հոր շարֆը և արտահայտել իր սերը համերգի հանդեպ[18]։ Հոր մահից հետո՝ 1978 թվականից մինչև 1984 թվականը, մայրը հանդիպել դերասան Մայքլ Էդվարդսի հետ։ Ըստ որոշ աղբյուրների դեռահաս Լիզա Մարին 12-ից 15 տարեկանում սեռական բռնության է ենթարկվել Էդվարդսի կողմից։ 2003 թվականին Playboy ամսագրին տված հարցազրույցում Փրեսլին նշել է, որ Էդվարդսը հարբած վիճակում հաճախ է ներխուժել իր առանձնասենյակ և իրեն պահել անքաղաքավարի[19][20]։ Նրանց բաժանումից հետո Էդվարդսը գիրք է գրել «Պրիսցիլան, Էլվիսը և ես» վերնագրով[21]։
Լիզա Մարին սովորել է մի շարք ուսումնական հաստատություններում, հիմնականում՝ գիշերօթիկ դպրոցներում։ Նա թմրանյութերի հետ կապված խնդիրների պատճառով մի քանի անգամ հեռացվել է Լոս Անջելեսի դպրոցներից[22]։ Որոշ ժամանակ Լիզա Մարին սովորել է Լոս Անջելեսի սայենթոլոգիայի եկեղեցու դպրոցում։
Լիզա Մարին երգչուհու կարիերան սկսել է հայտնի դերասանուհի, երգերի հեղինակ և կատարող Լինդա Թոմփսոնի հետ հանդիպելուց հետո, որը երեքուկես տարի մտերիմ հարաբերությունների մեջ է եղել իր հոր հետ[23]։ Լինդայի եղբայրը եղել է Փրեսլիի թիկնապահներից[24]։
Լիզա Մարին իր դեբյուտային ալբոմը թողարկել է 2003 թվականի ապրիլին և այն անվանեց «Wom It May Concern», որից հետո երգչուհին թողարկել է «Now What» ալբոմը։
2002 թվականին նա գործարար Նիլ Բուշի (նախագահ Ջորջ Ու. Բուշի եղբայրը) հետ ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների Կոնգրեսի լսումների ժամանակ՝ ընդդեմ հոգեկան խանգարումներ ունեցող երեխաների դեղորայքային բուժման։
Լիզա Մարիի ծնողների կյանքի, ծննդյան և մանկության պատմությունը՝ մինչև հոր մահը, նկարագրված է մոր «Էլվիսը և ես» գրքում։
«Էլվիս Փրեսլի» բարեգործական հիմնադրամի ղեկավարման ընթացքում Լիզա Մարին օգնել է անօթևան ընտանիքներին՝ առաջարկել անվճար բնակարաններ, երեխաների համար ցերեկային խնամք և այլ ծառայություններ կարիքավոր ընտանիքներին։ Նա նաև բարեգործ Օփրա Ուինֆրիի հետ աշխատել է «Օփրայի հրեշտակների ցանց» բարեգործական միությունում և օգնել Կատրինա փոթորկից տուժածներին և կյանքին սպառնացող հիվանդություններ կամ հաշմանդամություն ունեցող երեխաներին[25]։
1988-1994 թվականներին Փրեսլին ամուսնացած է եղել երաժիշտ Դենի Կիոյի հետ[26]։ 1989 թվականի մայիսի 29-ին ծնվել է նրանց դուստրը՝ Դենիել Ռայլի Կիոն, իսկ 1992 թվականի հոկտեմբերի 21՝ որդին՝ Բենջամին Կիոն։ Վերջինս ինքնասպան է եղել 27 տարեկանում[27]։
Դենի Կիոյից բաժանվելուց 20 օր անց Լիզա Մարիա Փրեսլին ամուսնացել է ամերիկացի երգիչ, պարող Մայքլ Ջեքսոնի հետ[28]։ Նրանց ծանոթությունը տեղի է ունեցել 1975 թվականին, երբ Լիզա Մարին 7 տարեկան էր։ Այդ ժամանակվանից նրանք եղել են մշտական կապի մեջ։ Նրանք բաժանվել են ամուսնությունից մեկուկես տարի անց[29]։
2002 թվականին Լիզա Մարին ամուսնացել է ամերիկացի դերասան և պրոդյուսեր Նիկոլաս Քեյջի հետ[30]։ Ամուսնությունից 107 օր անց նրանք ամուսնալուծության հայց են ներկայացրել, որի գործընթացը շարունակվել է մինչև 2004 թվականի մայիսի 24-ը[31]։ Լիզա Մարի Փրեսլիի մահվան լուրը լսելուց հետո Նիկոլաս Քեյջը նշել է՝
Դա սարսափելի նորություն է, Լիզան ուներ ամենահիասքանչ ծիծաղը, որը ես երբևէ հանդիպել եմ։ Նա լուսավորեց այս աշխարհը, և ես մխիթարվում եմ նրանով, որ նա վերամիավորվել է իր որդու՝ Բենջամինի հետ։ - Նիկոլաս Քեյջ[32] |
Փրեսլին չորրորդ անգամ ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Մայքլ Լոքվուդի հետ։ 2008 թվականի հոկտեմբերի 7-ին նրանք ունեցել են զույգ աղջիկներ։ 2016 թվականին ամուսինները բաժանվել են, իսկ 2021 թվականին պաշտոնապես ամուսնալուծվել[33][34][35]։
2022 թվականի հունվարի 12-ին Լիզա Մարի Փրեսլին սրտի կանգ է ունեցել Կալաբասաս քաղաքում գտնվող իր բնակարանում։ Բժիշկների ջանքերով երգչուհու սիրտը սկսել է աշխատել հիվանդանոցի ճանապարհին։ Հիվանդանոցում նրա վիճակը գնահատվել է ծանր, Լիզա Մարին կոմայից դուրս չի եկել և մահացել է հիվանդանոցում։ Նրա մահվան մասին լուրը հայտնել է մայրը, որը երկու օր առաջ՝ հունվարի 10-ին, աղջկա հետ ներկա է եղել Բևերլի Հիլզում տեղի ունեցած «Ոսկե գլոբուսի» 80-րդ մրցանակաբաշխությանը։
Ծանր սրտով պետք է ձեզ սարսափելի լուր հայտնեմ։ Գեղեցկուհի դուստրս՝ Լիզա Մարին, լքել է մեզ, նա երբևէ իմ ճանաչած ամենակրքոտ, ուժեղ և սիրող կինն էր[36]։ - Պրիսցիլա Փրեսլի |
Անվանում | Նկարագրություն | Բարձրագույն դիրքը չարթում | Վաճառք | |||
---|---|---|---|---|---|---|
Billboard 200 [37] |
Media Control Charts [38] |
Schweizer Hitparade [39] |
UK Albums Chart [40] | |||
To Whom It May Concern |
|
5 | 74 | 86 | 52 | |
|Now What |
|
9 | — | 76 | — | |
Storm & Grace |
|
45 | — | — | — |
Տարեթիվ | Նկարագրություն | Բարձրագույն դիրքը չարթում | Ալբոմ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Hot Adult Contemporary Tracks [42] |
Adult Top 40 [43] |
US Pop [44] |
AUS [45] |
Recorded Music NZ [46] |
UK [40] | |||
2003 | «Lights Out» | — | 18 | 34 | 29 | 28 | 16 | To Whom It May Concern |
«Sinking In» | — | — | — | — | — | — | ||
2005 | «Dirty Laundry» | 36 | — | — | — | — | — | Now What |
«Idiot» | — | — | — | — | — | — | ||
2007 | «In the Ghetto» (Էլվիս Փրեսլիի հետ) | — | — | — | — | — | — | |
2012 | «You Ain't Seen Nothing Yet» | — | — | — | — | — | — | Storm & Grace |
«—» նշանակում է թողարկումներ, որոնք չեն հայտնվել չարտում
Թվական | Անվանում | Ռեժիսոր |
---|---|---|
2003 | «Lights Out» | Ֆրենսիս Լոուրենս |
«Sinking In» | Բառնաբի Ռոփեր | |
2005 | «Dirty Laundry» | Պատրիկ Հելք |
«Idiot» | ||
2012 | «You Ain’t Seen Nothing Yet» | Դին Կար |
«I Love You Because» (Էլվիս Փրեսլիի հետ) |
||
2013 | «Over Me» |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.