From Wikipedia, the free encyclopedia
Լիազներ (ՖՀ 4), ֆերմենտների դաս, որոնք կատալիզում են տարբեր քիմիական կապերի ճեղքման (էլիմինացման) ռեակցիաներ՝ առանց հիդրոլիզի և օքսիդացման եղանակների։ Հակադարձ ռեակցիան ևս հնարավոր է։ Օրինակ՝ այս ռեակցիան կատալիզող ֆերմենտը կլինի լիազ
Լիազները տարբերվում են մյուս ֆերմենտներից նրանով, որ ուղիղ ռեակցիայի համար պահանջում են մեկ, իսկ հակադարձ ռեակցիայի համար՝ երկու սուբստրատներ։
Ֆերմետնների համակարգային անվանումները կազմվում են հետևյալ կերպով՝ «սուբստրատ խումբ-լիազ»։ Եթե ռեակցիայի վերջանյութը իրենից հետաքրքրություն է առաջացնում, ապա օգտագործում են նաև սինթազ անվանումը (ֆոսֆոսուլֆոլակտատ սինթազ)։
Ըստ ֆերմենտների միջազգային դասակարգման՝ լիազները պատկանում են չորրորդ դասին (ՖՀ 4)։ Այդ դասն իր հերթին ստորաբաժանվում է 7 ենթադասերի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 596)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.