From Wikipedia, the free encyclopedia
Լի Ջու Ին (հունիսի 7, 1995, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի և դերասանուհի։ Համարվում է DIA գըրլ բենդի վոկալիստը։
Լի Ջու Ին | |
---|---|
Ի ծնե անուն | կորեերեն՝ 이주은 |
Ծնվել է | հունիսի 7, 1995 (29 տարեկան) Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | երաժիշտ և երգչուհի |
Լեյբլ | MBK Entertainment |
Կրթություն | Korea Nazarene University? |
Անդամակցություն | DIA? |
Lee Ju-eun Վիքիպահեստում |
Լի Ջու Ինը ծնվել է 1995 թվականի հունիսի 7-ին` Հարավային Կորեայի Գյոնգի նահանգի Սուվոն քաղաքում։ Նա սովորել է կորեական Նազարեթ համալսարանում, որտեղ մասնագիտացել է գործնական երաժշտության մեջ։
2012 թվականին Լին հայտնվել է K-pop Star 2-ում` որպես մրցույթի մասնակից։ Նա համարվում է Polaris Entertainment-ի նախկին ստաժորը, որտեղ նա մարզվում էր LOONA-ի մասնակիցների հետ` նախքան MBK Entertainment-ին միանալը։
2017 թվականի ապրիլին MBK Entertainment-ը հայտարարեց Dia-ի կազմում 2 նոր մասնակցի` Ջուին և Սոմիին ավելացնելու իր պլանների մասին։ DIA-ն վերջնական արդյունքում դարձավ 9 մասնակցից կազմված խումբ։ Երկուսը համարվում են ուժեղ վոկալիստներ, ինչը օգնեց ամրացնել խմբի վոկալային գիծը[1]։ Լին պաշտոնապես հանդես է եկել` որպես Yolo խմբի երկրորդ ստուդիական ալբոմի մասնակից։
2018 թվականի Լին ցույց է դրվել UNB "Black Heart" ֆիլմում` որպես բեք-պարող։
Լին դեբյուտ է կատարել KBS-ի «Մեր միջև մնացած ժամանակը» դորամայում` Փաք Սե Հիի դերում։
Լին երկրորդ պլանի դեր է խաղացել Netflix-ի «My First First Love» երիտասարդական ռոմանտիկ դորայմում` Չեյոնի ընկերուհու դերում[2][3]։
2019 թվականի սեպտեմբերին Լին մասնակցել է V-1-ի գոյատևման ծրագրի շոուին, որպեսզի ընտրի կանանց խմբի տարբեր անդամների շրջանում վոկալ թագուհուն, որտեղ կանանց խմբի միայն 12 լավագույն անդամները կարողացան առաջ շարժվել և հանդես գալ շոուում[4][5]։ Նա զբաղեցրել է տասներորդ հորիզոնականը։
Իր ողջ կարիերայի ընթացքում, բացի DIA-ի երգերի վոկալից, նա զբաղվել է տեքստերի գրմամբ։ Նա գրել է «To You (네게 로 (路))» երգի տեքստը։
Տարի | Անվանում | Ալիք | Դեր |
---|---|---|---|
2012 | K-pop Star 2 | SBS | Մրցակից |
2019 | V-1 | tvN | Մրցակից |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.