From Wikipedia, the free encyclopedia
Լի Ջեյոն (հանգըլ՝ 이재용, հունիսի 23, 1968, Վաշինգտոն, ԱՄՆ[1]), հարավկորեացի բիզնես մագնատ, Սամսունգ Էլեկտրոնիքսի փոխնախագահ։ Սամսունգի նախագահի՝ Լի Գոնհիի որդին է և համարվում է հոր իրավահաջորդը։ Հարավկորեական մամուլի կողմից անվանվում է «Սամսունգի թագաժառանգ», խոսում է անգլերեն և ճապոներեն[2]։ Լիի հարստությունը գնահատվում է 7.9 մլրդ ԱՄՆ դոլար՝ նրան դարձնելով Հարավային Կորեայի ամենահարուստ 3-րդ մարդը[3]։
Լի Ջեյոն կորեերեն՝ 이재용 | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մայրենի լեզու | կորեերեն |
Կրթություն | Սեուլի ազգային համալսարան, Կեյոյի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց և Kyungbock High School? |
Մասնագիտություն | գործարար և գործարանատեր |
Ամուսին | Im Se-ryeong? |
Ծնողներ | հայր՝ Լի Գոնհի, մայր՝ Hong Ra-hee? |
Զբաղեցրած պաշտոններ | Chairman of Samsung Group? |
Երեխաներ | Lee Won-ju? և Lee Ji-ho? |
Lee Jae-yong Վիքիպահեստում |
2014 թվականին Ֆորբս ամսագրի կողմից Լին ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ 35-րդ անձը, ինչպես նաև հոր հետ՝ ամենաազդեցիկ կորեացիները[4]։ 2017 թվականի օգոստոսի 27-ին Լի Ջեյոնը կաշառակերության մեղադրանքով դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման[5]։
Լին սովորել է Սեուլի ազգային համալսարանում և Արևելյան Ասիայի պատմության ոլորտում ստացել բակալավրի աստիճան[6], այնուհետև Կեոյի համալսարանում բիզնեսի կառավարման ոլորտում ստացել է մագիստրոսի աստիճան։ Սովորել է նաև Հարվարդի բիզնես դպրոցում՝ նպատակ ունենալով ստանալ բիզնեսի կառավարման դոկտորի աստիճան՝ կենտրոնանալով էլեկտրոնային առևտրի վրա, սակայն աստիճանը չի ստացել[3]։
Լին հազվադեպ է հայտնվում հասարակության առջև և խուսափում է հասարակայնությունից։ Իմ Սերիունի հետ ունեն 2 երեխա, ումից բաժանվել է 2009 թվականին[3][6]։ Լին հետաքրքրվում է գոլֆով և ձիարշավով[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.