Լը Տամպոն
From Wikipedia, the free encyclopedia
Լը Տամպոն (ֆրանսերեն՝ Le Tampon. ֆրանսերեն արտասանութամբ՝ . lə tɑ̃pɔ̃), քաղաք և համայնք Ֆրանսիայի անդրծովյան Ռեյունիոն երկրամաս-դեպարտամենտում։ Ընկած է Ռեյունիոն կղզու հարավ-կենտրոնական հատվածում, Սեն Պիեռ քաղաքի հարևանությամբ։ Մեծությամբ չորրորդն է այդ տարածաշրջանի համայնքների մեջ։ Զբաղեցնում է 165,43 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի հունվարի տվյալներով եղել է 80 778։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լը Տամպոն | |||
ֆր.՝ Le Tampon[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | canton of Le Tampon-3?, canton of Le Tampon-4?, Ռեյունյոն և Սեն Պիեռ (շրջան) | ||
Մակերես | 165,43 կմ² | ||
Բնակչություն | ▲81 943 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 97430[3] և 97418[3] | ||
Պաշտոնական կայք | letampon.fr(ֆր.) | ||
| |||
Փակել
20-րդ դարասկզբին Լը Տամպոնում է ապրել ու գործել կախարդի համարում ունեցող գող և մարդասպան Սիտարանեն[4]։