![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/50/Leslie_Lamport.jpg/640px-Leslie_Lamport.jpg&w=640&q=50)
Լեսլի Լեմպորտ
From Wikipedia, the free encyclopedia
Լեսլի Լեմպորտ (անգլ.՝ Leslie Lamport, փետրվարի 7, 1941(1941-02-07)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), համակարգչային գիտության ամերիկացի գիտնական, Դեյքստրա մրցանակի առաջին դափնեկիր։ Մշակել է հանրահայտ TeX համակարգչային տպագրական շարվածքի համակարգի մակրոընդարձակման հավաքածուն, հետազոտել է բաշխված համակարգերի տեսության, ժամանակային տրամաբանության (անգլ.՝ temporal logic)[9], փոխազդող համակարգերում գործընթացների սինխրոնիզացման հարցերը։ Նա առավելապես հայտնի է բաշխիչ համակարգերում իր բեղմնավոր աշխատանքով, ինչպես նաև, որպես LaTeX փաստաթղթերի պատրաստման համակարգի նախնական մշաման և նրա ղեկավարման ձեռնարկի հեղինակ։
Լեսլի Լեմպորտ անգլ.՝ Leslie Lamport | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 7, 1941(1941-02-07)[1] (83 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, համակարգչային գիտնական, ծրագրավորող, ճարտարագետ և գրող |
Հաստատություն(ներ) | MITRE Corporation?, Digital Equipment Corporation, Ամերիկյան շահույթ չհետապնդող գիտական հետազոտությունների ինստիտուտ և Microsoft Research? |
Գործունեության ոլորտ | ինֆորմատիկա և distributed computing? |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[2] |
Ալմա մատեր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Բրանդեյսի համալսարան և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց |
Գիտական աստիճան | գիտության մագիստր (1963) և փիլիսոփայության դոկտոր (1972) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Գիտական ղեկավար | Richard Palais? |
Պարգևներ | |
Կայք | lamport.org |
![]() |
2013 թվականին դարձել է Թյուրինգի մրցանակի դափնեկիր։ Թյուրինգի մրցանակը ստացել է բաշխված հաշվարկային համակարգերի արտաքուստ քաոսային վիճակին հստակ, պարզորոշ համաձայնեցվածություն պարտադրելու համար, որում մի քանի ինքնավար համակարգիչներ հաղորդակցվում են միմյանց հետ՝ փոխանցելով հաղորդագրություններ։
Նա մշակել է տվյալների փոխանցման կարևոր ալգորիթմներ և դրանց ֆորմալ մոդելավորման և վավերացման պրոտոկոլներ, որոնք լավացնում են իրական բաշխող համակարգերի որակը։ Այս ներդրումները հանգեցրել են համակարգչային համակարգերի ճիշտության, արդյունավետության և հուսալիության բարձրացմանը։
2011 թվականից ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է[10], 1991 թվականից՝ ԱՄՆ Ազգային ինժեներական ակադեմիայի անդամ[11]։