Լեռներ (լեռնային համակարգեր)
From Wikipedia, the free encyclopedia
Լեռներ (լեռնային համակարգեր), ցամաքի խիստ մասնատված մասեր են, որոնք հարակից հարթավայրերից զգալիորեն բարձրացած են 500 մետրով կամ ավելի։ Լեռները հարթավայրերից բաժանված են կա՛մ անմիջապես լանջի ստորոտով, կա՛մ նախալեռներով[1]։ Լեռները կարող են լինել գծային երկարաձգված կամ կամարաձև՝ զուգահեռ, վանդակավոր, շառավղային, փետաձև, էշելոնային կամ ճյուղավորված դիսեկցիոն ձևով։ Կան բարձր լեռներ (ավելի քան 2500 մետր բարձրության վրա), միջին լեռներ (800-2500) և ցածր լեռներ (մինչև 800)[2]։