![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/08/1912c_Leonid_Andreyev_Autochrome_self-portrait.jpg/640px-1912c_Leonid_Andreyev_Autochrome_self-portrait.jpg&w=640&q=50)
Լեոնիդ Անդրեև
From Wikipedia, the free encyclopedia
Լեոնիդ Նիկոլաևիչ Անդրեև (օգոստոսի 9 (21), 1871[1][2][2][…], Օրյոլ, Ռուսական կայսրություն[1][3][4][…] - սեպտեմբերի 12, 1919(1919-09-12)[1][4][5][…], Gorkovskoye, Վիբորգի նահանգ, Ֆինլանդիա[6]), ռուս գրող։
Լեոնիդ Անդրեև Леонид Андреев | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 9 (21), 1871[1][2][2][…] |
Ծննդավայր | Օրյոլ, Ռուսական կայսրություն[1][3][4][…] |
Վախճանվել է | սեպտեմբերի 12, 1919(1919-09-12)[1][4][5][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Gorkovskoye, Վիբորգի նահանգ, Ֆինլանդիա[6] |
Գերեզման | Երիտասարդություն[7] և Լիտերատորսկիե մոստկի[8] |
Գրական անուն | James Lynch և Л.— ев |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, լրագրող, storyteller, բանաստեղծ և արձակագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1897)[1][9] |
Ուշագրավ աշխատանքներ | The Seven Who Were Hanged? |
Զավակներ | Դանիիլ Անդրեև |
![]() | |
Լեոնիդ Անդրեև Վիքիքաղվածքում | |
Լեոնիդ Անդրեև Վիքիդարանում | |
![]() |
Ծնվել է օգոստոսի 9(21)–ին, Օրյոլում։ Գրական գործունեությունն սկսել է 1895 թվականից՝ ֆելիետոններով։ Վաղ շրջանի պատմվածքներում («Բերգամոտը և Գարասկան», 1898, «Շտաբսկապիտան Կաբլուկովի կյանքից», 1898 և այլն) արտահայտել է ժողովրդավարական հայացքներ, հետագայում հարել է դեկադենտական դպրոցին, մարդկային կյանքը համարել անիմաստ, բանականությունը՝ անզոր («Պատ», 1901, «Միտք», 1902, «Վասիլի Թեբեացու կյանքը», 1904)։
«Նահանգապետը» (1906), «Ցոթ կախվածների պատմությունը» (1908), «Իվան Իվանովիչ» (1908) պատմվածքներում քննադատել է բուրժուական հասարակության հիվանդոտ կողմերը, միաժամանակ արտահայտելով համակրանք հեղափոխության (1905—1907) նկատմամբ։ Այնուամենայնիվ, Անդրեևը հեռացել է ռուս գրականության առաջադեմ ավանդույթներից։
Կյանքից դժգոհությունը նրա հերոսների մոտ արտահայտվում է անարխո-նիհիլիստական խռովարարությամբ («Խավար», 1907, «Արքա Սովը», 1908, պատմվածքները ե «Սև դիմակներ», 1908, «Նզովք», 1910, փիլիսոփայական դրամաները)։ Անդրեևի ստեղծագործությունը մոտ էր էքսպրեսիոնիզմին։ Լեոնիդ Նիկոլաևիչ Անդրեևը մահացել է 1919 թվականի սեպտեմբերի 12-ին, Նեյվալայում (Ֆինլանդիա)։