Լենի Բրյուս
ամերիկացի կատակերգու, ակտիվիստ և սոցիալական քննադատ (1925-1966) / From Wikipedia, the free encyclopedia
Լեոնարդ Ալֆրեդ Շնայդեր (անգլ.՝ Leonard Alfred Schneider, հոկտեմբերի 13, 1925(1925-10-13)[1], Mineola, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 3, 1966(1966-08-03)[2][1], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայտնի է Լենի Բրյուս (անգլ.՝ Lenny Bruce) կեղծանվամբ, ամերիկացի սթենդափ-կոմիկ, դերասան, երգիծաբան, ակտիվիստ և սոցիալական քննադատ, որը հայտնի է դարձել 1950-1960 թվականներին։ Դատողությունների համարձակությունը, կենսակերպը, ձերբակալություններն ու սկանդալային դատավարությունները, մահվան հանգամանքները (որը, ըստ պաշտոնական վարկածի, պայմանավորված էր թմրանյութերի չարաշահմամբ) Լենի Բրյուսի համար ապահովել են հետմահու պաշտամունքային ժողովրդականություն, հատկապես ռոք երաժիշտների շրջանում, որոնցից շատերը նրան անվանում էին իրենց վրա ազդեցություն թողած հիմնական մարդկանց թվում։
Լենի Բրյուս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1925(1925-10-13)[1] |
Ծննդավայր | Mineola, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 3, 1966(1966-08-03)[2][1] (40 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Eden Memorial Park Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Wellington C. Mepham High School? |
Ազդվել է | Իրվին Քորի |
Մասնագիտություն | գրող, դերասան, սցենարիստ, լրագրող, երգիչ, կատակերգու և կինոռեժիսոր |
Ամուսին | Honey Harlow? |
Ծնողներ | մայր՝ Sally Marr? |
Կայք | lennybruceofficial.com |
Ստորագրություն | |
Lenny Bruce Վիքիպահեստում |