Լեզվական քաղաքականությունը Ֆրանսիայում
From Wikipedia, the free encyclopedia
Լեզվական քաղաքականությունը Ֆրանսիայում, տարբեր ժամանակներում Ֆրանսիայի վարած լեզվական քաղաքականություն։ 1992 թվականից Ֆրանսիան ունի մեկ պաշտոնական լեզու` ֆրանսերենը[1]։ Ֆրանսիայի կառավարությունը չի միջամտում անհատների անձնական հրապարակումներում լեզվի ընտրությանը, սակայն առևտրային և աշխատանքային հարաբերություններում օրենքով սահմանված է ֆրանսերենի օգտագործումը։ Ի լրումն Ֆրանսիայի Հանրապետության տարածքում ֆրանսերենի պարտադիր օգտագործմանը, Ֆրանսիայի կառավարությունը փորձում է աջակցել ֆրանսերենի տարածմանը Եվրոպական Միությունում և ամբողջ աշխարհում այնպիսի ինստիտուտների կիրառմամբ, ինչպիսին Ֆրանկոֆոնիան է։ Անգլիկանացման սպառնալիքը հուշում է ջանքեր գործադրել, որոնք ուղղված են Ֆրանսիայում ֆրանսերենի վիճակի պաշտպանությանը։
Լեզվական քաղաքականությունը Ֆրանսիայում | |
---|---|
Ենթադաս | language policy? |
Երկրներ | Ֆրանսիա |
Ֆրանսերենից բացի, կան այլ ժողովրդական փոքրասնական` մինորիտար ֆրանսիական լեզուներ, ինչպես Եվրոպական Ֆրանսիայում, այնպես էլ անդրծովյան Ֆրանսիայում և ֆրանսիական անդրծովյան այլ տարածքներում։ Այդ լեզուները ճանաչվել են Ֆրանսիայի սահմանադրության հոդված 75-1 -ով[2]։ Ֆրանսիայում ըստ էության տեղական, կորսիկերեն, բրետոն, գալլո, բասկերեն, ֆրանս պրովանսալերեն, ակվիտաներեն, և կատալոներեն լեզուներն ունեն պաշտոնական կարգավիճակ այն շրջաններում, որտեղ նրանցով խոսում են։ Ըստ 1999 թվականին Բեռնար Սերքիգլինիի (Bernard Cerquiglini) զեկույցի[3] Ֆրանսիայի կառավարությունը առանձնացրել է 75 լեզուներ (այդ թվում` ութը հենց մայրցամաքային Ֆրանսիայում), որոնք կարող են հավակնել կառավարության կողմից ճանաչվելուն` վավերացվելով Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի կողմից (ներկայումս միայն ստորագրվել է, բայց չի վավերացվել)։