From Wikipedia, the free encyclopedia
Լե Զուան (վիետ․՝ Lê Duẩn, ապրիլի 7, 1907[1][2][3], Quảng Trị, Վիետնամ - հուլիսի 10, 1986[1][2][3], Հանոյ, Վիետնամ), Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության պետական և քաղաքական գործիչ, միջազգային կոմունիստական շարժման գործիչ։ «Ազգերի միջև խաղաղության ամրապնդման համար» Լենինի միջազգային մրցանակի դափնեկիր (1980)։
Լե Զուան | |
Կուսակցություն՝ | Վիետնամի կոմունիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | աթեիզմ |
Ծննդյան օր | ապրիլի 7, 1907[1][2][3] |
Ծննդավայր | Quảng Trị, Վիետնամ |
Վախճանի օր | հուլիսի 10, 1986[1][2][3] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Հանոյ, Վիետնամ |
Քաղաքացիություն | Վիետնամ |
Զավակներ | Lê Kiên Trung? |
Պարգևներ | |
Լե Զուանը ծնվել է գյուղական ընտանիքում, Կուանգչի նահանգի Չյեուֆոնգ գավառի Չյեուդոնգ համայնքի Բիտլա գյուղում[5]։ Դարձել է Հնդկաչինի Կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը։ 1960-1986 թվականներին՝ Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Գլախավոր քարտուղար (սկզբնապես՝ Առաջին քարտուղար)։
1986 թվականին, մահից հետո, հաջորդեցին բազմաքանակ մեղադրանքներ Լե Զուանի հասցեին, վիետնամական հասարակության բառացիորեն բոլոր ոլորտների հասարակական կյանքը հսկելու ձգտման պատճառով։
ԽՍՀՄ-ի հետ պահպանել է նեղ հարաբերություններ։ Լե Զուանի կարևորագույն հաջողություններից մեկը Կամբոջայում Պոլ Պոտի վարչակարգի ջախջախումն էր, չնայած Չինաստանի կողմից ճնշումներին և հաջորդած զինված ագրեսիային։
Ամուսնացել է երկու անգամ և ունեցել է 7 երեխաներ (Լե Հանը, Լե Թհի Կին, Լե Տուետ Հոնգը, Լե Թհի Մուոյը՝ 1-ին ամուսնությունից, Լե Վու Անը, Լե Կյեն Թհանը և Լե Կյեն Չունգը՝ 2-րդից)։
Լե Զուանի դուստր Լե Վու Անը (Lê Vũ Anh) հոր կամքին հակառակ[6] ամուսնացել է խորհրդային մաթեմատիկոս, ակադեմիկոս Վ․ Պ․ Մասլովի հետ։ Նա ունեցել է երկու դուստր և մեկ որդի, որի ծնունդի ժամանակ էլ 1981 թվականին նա մահացել է։ Լե Զուանի ճնշման տակ նրա թոռ Անտոն Մասլովը ուղևորվել է Վիետնամ, սակայն հետագայում վերադարձել է իր հոր և քույրերի մոտ։
Մոսկվայում մի հրապարակ անվանակոչվել է Լե Զուանի անունով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.