From Wikipedia, the free encyclopedia
Լավինիա Ֆոնտանա (իտալ.՝ Lavinia Fontana, մոտ օգոստոսի 24, 1552[2][3][4], Բոլոնիա, Պապական մարզ[2][5][4][…] - օգոստոսի 11, 1614[6][7][8][…], Հռոմ, Պապական մարզ[9][2][5][…]), իտալացի նկարիչ[11]։ Առաջին կինն է, ով նկարել է մերկ կանանց[12]։
Լավինիա Ֆոնտանա իտալ.՝ Lavinia Fontane | |
---|---|
Կեղծանուն | Zappi, Lavinia[1] |
Ծնվել է | մոտ օգոստոսի 24, 1552[2][3][4] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[2][5][4][…] |
Վախճանվել է | օգոստոսի 11, 1614[6][7][8][…] (61 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[9][2][5][…] |
Մասնագիտություն | նկարչուհի, գծագրող և արվեստագետ |
Ոճ | մաներիզմ[5] |
Ժանր | դիմանկար, հոգևոր արվեստ[5] և դիմապատկեր[5] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Հայր | Պրոսպերո Ֆոնտանա |
Ամուսին | Gian Paolo Zappi?[10] |
Lavinia Fontana Վիքիպահեստում |
Լավինիա Ֆոնտանան ծնվել է Բոլոնյայում նկարիչ Պրոսպերո Ֆոնտանայի ընտանիքում։ Հայրը եղել է Բոլոնյայի նկարչական դպրոցի վառ ներկայացուցիչ և դստեր ուսուցիչը։ Լավինիայի առաջին գործերից է 1575 թվականին 23 տարեկան հասակում ստեղծած «Կապիկ երեխան» կտավը, որը կորել է։ 1576 թվականին նրա ստեղծած «Քրիստոսի չարչարանքները» գտնվում է Արվեստի Էլ Պասո թանգարանում[13]։ Նա նկարել է տարբեր ժանրերի կտավներ։ Կարիերայի սկզբում նկարել է Բոլոնյայի վերին խավի բնակիչներին։ Կոմերցիոն գործունեությամբ սկսել է զբաղվել, երբ պղնձի վրա նկարել է փոքր երկրպագության նկարներ, որոնք համարվում էին պապական կամ դիվանագիտական նվերներ[14]։ Ի լրումն դիմանկարների, Լավինիան ստեղծել է նաև կրոնական և դիցաբանական թեմաներով մեծածավալ գործեր, երբեմն նկարելով մերկ կանանց[11]։
1577 թվականին Ֆոնտանան ամուսնացել է Պաոլո Զապպիի հետ։ Նրանք ունեցել են 11 երեխա։ Ամուսնությունից հետո Ֆոնտանան շարունակել է նկարել՝ աջակցելու ընտանիքին։ Զապպին զբաղվել է կենցաղային հարցերով։
1603 թվականին Կլիմենտ VIII պապի հրավերով ընտանիքի հետ տեղափոխվել է Հռոմ։ Հռոմում նա բեղուն գործունեություն է ծավալել, ինչպես Բոլոնյայում։ Արժանացել է բազմաթիվ պարգևների[11][15]։
Ֆոնտանայի ստեղծած որոշ նկարներ սխալմամբ վերագրվել են Գվիդո Ռենիին։ Դրանցից են՝ «Վեներա», «Շեբայի թագուհին այցելում է Սողոմոնին», «Սուրբ կույսը բարձրացնում է քողը քնած մանուկ Քրիստոսի վրայից»։ Նրա ինքնադիմանկարը համարվում է գլուխգործոց և պատկանում է կոմս Զապպի Իմոլային[16]։
Լավինիայի երիտասարդական տարիների ոճը նման է հոր ոճին, իսկ ավելի հասուն տարիքում ակնհայտ է կառաչչիզմ ոճը։ Նա ընտրվել է Սան Լուկա ակադեմիայի անդամ։ Մահացել է Հռոմում 1614 թվականի օգոստոսի 11։
Փաստագրված են Ֆոնտանայի ավելի քան 100 աշխատանքներ, սակայն 32 ստորագրված և ամսաթիվ ունեցող նկարներն են, որ այսօր հայտնի են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.