From Wikipedia, the free encyclopedia
Լասկարինա Բուբուլինա (հուն․՝ Λασκαρίνα Μπουμπουλίνα; մայիսի 11, 1771[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 22, 1825, Սպեցե, Spetses Municipality, Կղզիներ, Ատիկա, Հունաստան), հունական ռազմածովային ուժերի հրամանատար[2][3][4][5], 1821 թվականի հունական հեղափոխության հերոս։
Լասկարինա Բուբուլինա հուն․՝ Λασκαρίνα Μπουμπουλίνα | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1771[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մայիսի 22, 1825 (54 տարեկան) |
Մահվան վայր | Սպեցե, Spetses Municipality, Կղզիներ, Ատիկա, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան և Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | նավատեր և Դիմադրության մարտիկ |
Անդամություն | Ֆիլիկի Էթերիա |
Ստորագրություն | |
Laskarina Bouboulina Վիքիպահեստում |
Ծնվել է Կոստանդնուպոլսում գտնվող թուրքական բանտում։ Նա եղել է արնաուտական ծագում ունեցող կապիտան Ստավրիոնիս Պինոցիսի դուստը։ Վերջինս մասնակցել է Օսմանյան կայսրության դեմ 1769-1770 թվականներին տեղի ունեցած Պելոպոնեսյան ապստամբությանը։ Հոր մահից հետո Լասկարինան և նրա մայրը ազատ են արձակվել և մեկնել Իդրա կղզի։ 4 տարի անց նրա մայրը կրկին ամուսնացել է և նրանք տեղափոխվել են Սպեցե։
Ինքը՝ Լասկարինա Բուբուլինան, ամուսնացել է երկու անգամ։ Երբ Ալժիրի ծովահենները սպանել են նրա ամուսնուն՝ Դիմիտրիոս Բուլբուլիսին, Լասկարինան ժառանգել է նրա ձեռնարկությունները և նավերը։
Իր հաշվին նա կառուցել է տվել «Ագրամեմնոն» կոչվող հետախուզկան ռազմանավը։ 1816 թվականին օսմանյան իշխանություննները փորձել են բռնագրավել Բուբուլինայի ունեցվածքը, քանի որ նրա երկրորդ ամուսինը մասնակցել է 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմին՝ կռվելով Ռուսաստանի կողմից։ Այդ պատճառով նա ստիպված է եղել մեկնել Կոստանդնուպոլիս՝ ռուս դեսպան, կոմս Ստրոգանովի հետ հանդիպելու համար։ Անվտանգության նկատառումներից դրդված կոմսը նրան ուղարկել է Ղրիմ։ Երեք ամիս Ղրիմում ապրելուց հետո Բուբուլինան վերադարձել է Սպեցե։
Լասկարինա Բուբուլինան հարուստ կին է եղել։ Իր գումարով նա պահել է նավատորմ և ապստամբների բանակ, ֆինանսավորել է Ֆիլիկի Էթերիա (Φιλική Εταιρεία՝ «Ընկերական միություն») կոչվող հունական ստորերկրյա կազմակերպությանը, որի համար գնել է զենք և պարենամթերք։
1821 թվականին Պալամիդի (Նաֆպլիոն) ամրոցի պաշարման ժամանակ Լասկարինան ցուցաբերել է մեծ քաջություն՝ ապստամբներին հրամայելով միջնաբերդի վրայով վճռական հարձակման անցնել։ Հույն պատմիչ Ֆիլիմոնը գրել է.
«Նրա հետ անվճռականները դարձել են ուժեղ, իսկ քաջերը նրա առաջ նահանջել են…»
«Ագրամեմնոն» նավի վրա Բուբուլինան առաջինն է բարձրացրել Հունաստանի ազգային դրոշը։ Ռուսաստանում բարձր են գնահատել նրա քաջությունը։ Ալեքսանդր I կայսրը նրան շնորհել է ռուսական նավատորմի ծովակալի կոչում և ծառայության համար նվիրել մոնղոլական թուր։ Այդպես նա պատմության մեջ դարձել է ռուսական նավատորմի առաջին կին ծովակալը[6][7]։ 2018 թվականին Հունաստանի ռազմածովային ուժերի կողմից նրան տրվել է ծովակալի կոչում[8]։
Մահացել է 1825 թվականին՝ Կուցիսով ընտանիքի հետ ունեցած վիճաբանության ժամանակ։ Առաջին ամուսնության ժամանակ ծնված նրա որդին սիրահարվել էր նրանց աղջկան։ Սակայն աղջկա հայրը՝ Իոաննիսը, դեմ է եղել այդ ամուսնությանը։ Երկու ընտանիքների բախման ժամանակ ինչ-որ մեկը հրացանով կրակել է Լասկարինային։ Մարդասպանը այդպես էլ չի գտնվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.