Լաուտարներ
From Wikipedia, the free encyclopedia
Լաուտարներ (ռումիներեն՝ Lăutarii, բառացի թարգմանությամբ՝ երգիչներ, նվագողներ), 1971 թվականին «Մոլդովա-ֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Էմիլ Լոտյանուի կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմ, որում պատկերված է ժողովրդական երաժիշտների կյանքը։
Արագ փաստեր Լաուտարներռուս.՝ Лаутары, Երկիր ...
Լաուտարներ ռուս.՝ Лаутары | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1972 |
Լեզու | ռումիներեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Էմիլ Լոտյանու[1] |
Սցենարի հեղինակ | Էմիլ Լոտյանու |
Դերակատարներ | Միհայ Տիմոֆտի, Սերգեյ Լունկևիչ և Գրիգորե Գրիգորիու |
Օպերատոր | Վիտալի Կալաշնիկով |
Երաժշտություն | Եվգենի Դոգա և Իսիդոր Բուրդին |
Կինոընկերություն | Մոլդովաֆիլմ |
Տևողություն | 140 րոպե |
Փակել
Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել հատկապես Իտալիայում։ 1972 թվականին «Լաուտարներ» ֆիլմը Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնում արժանացել է երկրորդ մրցանակի (Արծաթե խեցի), ինչպես նաև նույն կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի։ Ֆիլմն ստացել է նաև Նեապոլում անցկացվող միջազգային կինոփառատոնի Արծաթե Նիմֆա մրցանակ (1972) և Օրվիենտոյում անցկացվող միջազգային կինոփառատոնի հատուկ դիպլոմ (1972)։