From Wikipedia, the free encyclopedia
Լաոմեդեյա (հին հունարեն՝ Λαομέδεια), նույնպես հայտնի է որպես Նեպտուն XII, Նեպտուն մոլորակի անկանոն բնական արբանյակ։ Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելաարսի, Թոմի Գրավի, Ուիզլի Ֆրեյզերի և Դեն Միլիսավլյևիչի կողմից 2002 թվականի օգոստոսի 13-ին[5]։ Մինչև նրա պաշտոնական անվանում ստանալը 2007 թվականի փետրվարի 3-ին, Լաոմեդեյան կրում էր նախնական S/2002 N 3 անվանումը։
Լաոմեդեյա (S/2002 N 3; Նեպտուն XII) հին հունարեն՝ Λαομήδεια | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 13 օգոստոսի 2002 թ.[1][2] թ. (Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելաարսի, Թոմի Գրավի, Ուիզլի Ֆրեյզերի և Դեն Միլիսավլյևիչի կողմից) |
Հեռավորությունը Նեպտուն | 23 567 000 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 23 567 000 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,3969[3] |
Սիդերիկ պարբերություն | 3171,33 օր (8,68 a) |
Թեքվածություն | 37,874°[3] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 42 կմ[4] |
Միջին խտություն | 1,5 գ/սմ3 ենթադրված |
Ալբեդո | 0.04 ենթադրված[4] |
Մթնոլորտային տվյալներ |
Արբանյակը պտտվում է Նեպտունի շուրջ 23 567 000 կմ միջին հեռավորության վրա։ Նրա տրամագիծը գնահատվել է մոտ 42 կիլոմետր (ենթադրելով, որ նրա ալբեդոն կազմում է 0,04)[4]։ Այն ունի չափազանց թեքված և էքսցենտրիկ ուղեծիր, որը ցույց է տրված դիագրամի վրա համեմատված Նեպտունի այլ արբանյակների հետ։ Հորիզոնական գծից վեր գտնվող արբանյակները ունեն ուղիղ շարժում, իսկ ներքև ընկածները՝ հակադարձ։ Դեղին գծերը ցույց են տալիս պերիկենտրոնից ապոկենտրոն ընկած հեռավորությունը, ներկայացնելով էքսցենտրիսիտետը։
Լաոմեդեյա անվանվել է 50 ներեուհիներից մեկի անունով[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.