լիճ From Wikipedia, the free encyclopedia
Լագոա Միրին, (պորտ.՝ Lagoa Mirim, իսպ.՝ Laguna Merín), քաղցրահամ ջուր ունեցող լիճ Բրազիլիայի հարավային մասում և Ուրուգվայի արևելյան հատվածում։ Ուրուգվայի տարածքում լիճն անվանում են Լագունա Մերին։
Կոորդինատներ | ||
Երկիր | Բրազիլիա/Ուրուգվայ | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 0 մ | |
Ավազանի մակերեսը | 3750 մետր քառակուսի կմ² | |
Ամենամեծ խորությունը | 30 մետր մ | |
Միջին խորությունը | 7 մետր մ | |
Լճի երկարությունը հասնում է 220 կիլոմետրի, իսկ առավելագույն լայնությունը 42 կիլոմետրի[1]։ Լճի ընդհանուր մակերեսը հասնում է 3750 քառակուսի կիլոմետրի (54-րդ տեղն աշխարհում)։ Լագոա-Միրինը բաժանվում է Ատլանտյան օվկիանոսից ճահճացված ավազային շերտով։
Սան-Գոնսալո նեղ վտակի միջոցով Լագոա-Միրինը միանում է Պատուս լճին։ Լիճ են թափվում մի շարք գետեր, որոնցից ամենամեծը հանդիսանում է Ժագուարան գետը[2]։
Ափերը հիմնականում ճահճացված են, կան ավազե լողափեր։ Լճի Ուրուգվայի հատվածում կան մի քանի հանգստյան տներ։ Լճի հարևանությամբ գտնվող խոնավ տարածքը հանդիսանում է բրնձի աճեցման կարևորագույն տարածքներից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.