Իվան Վազովի անվան գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Իվան Վազովի անվան գրադարան, 1984 թվականի Խրիստո Բոտևի անվան ընթերցասրահին կից (բուլղար․՝ Библиотека „Иван Вазов“ при НЧ „Христо Ботев 1884“) Բուլղարիայի գրադարան և ժամանակակից հանրակրթական հաստատություն, որը գտնվում է Բոտևգրադ քաղաքում, նույնանուն համայնքի կենտրոնում։ Բոտևգրադի տարածքում զբաղվում է տարբեր գրադարանային միջոցների հավաքման, պահեստավորման և մշակման աշխատանքներով, ընթերցողների սպասարկմամբ, իրականացնում է տեղեկատու-մատենագիտական և տեղեկատվական գործունեություն, իրականացնում է մեթոդաբանական գործառույթներ և տրամադրում է գրադարանային և տեղեկատվական ռեսուրսների ազատ օգտագործում։ Այն նպաստում է կրթական մակարդակի, շարունակական կրթության, իրազեկության, կյանքի որակի բարձրացմանը, սոցիալական ինտեգրմանը և տեղեկատվության էլեկտրոնային մատչելիության ընդլայնմանը։
Երկիր | Բուլղարիա |
---|---|
Տեսակ | գրադարան |
Հիմնվել է | 1883 |
Տեղադրություն | Բոտևգրադ |
Անվանված է | Իվան Վազով |
Այլ տվյալներ | |
Կայք | bot-chit.com/библиотека/ |
Իվան Վազովի անվան գրադարանն իր պատմությունը հաշվվում է 1883 թվականից, երբ բացվեշ է «Напредък» ընթերցասրահը (բուլղար․՝ Передовик): Գրքերի նախնական հավաքածուն կազմում էր 700-ից 800 հատոր, որը նվիրաբերվել էր տեղացի հայրենասեր մարդկանց կողմից։ Կազմակերպված գրադարանային գործունեությունն իր պատմությունը հաշվվում է դե յուրե 1924 թվականից, երբ նոր բաց ընթերցասրահում հայտնվել է հատուկ գրադարանային տարածք։ 1973 թվականից հետո գրադարանը տեղափոխվել է Խրիստո Բոտևի անվան ընթերցասրահի նոր շենք, որի ֆոնդը հաշվվում էր է 45 հազար հատոր գիրք։ 1981 թվականի սեպտեմբերի 17-ին բացվեց Իվան Վազովի գրադարանի և ընթերցասրահի նոր շենքը։
Ներկայումս հավաքածուն ընդգրկում է 84 911 միավոր` գրքերի հատորներ, պարբերականներ, տեսալսողական փաստաթղթեր, գրաֆիկական պատկերներ, երաժշտական միավորներ և այլն։ Ամեն տարի սպասարկում է մինչև 2 հազար մշտական ընթերցողի, տրամադրում է 48 հազար փաստաթուղթ, այցելուների թիվը կազմում է 26 հազար մարդ։ Գրադարանը ունի երեք բաժին` մանկական բաժին, մեծահասակների բաժին և տեղեկատվական բաժին (3 մասնաբաժիններն էլ համացանցային հասանելիությամբ[1]): Գործընթացների ավտոմատացումն իրականացվում է 2003 թվականից։ Գրադարանը ներառված է Ինտեգրացված գրադարանային և տեղեկատվական E-Lib համակարգում։
2007 թվականից ի վեր գրադարանն ունի մասնագիտացված ընթերցասրահ Միջազգային բարձրագույն բիզնես-դպրոցի ուսանողների համար։ 2010 թվականի դեկտեմբերի 2-ից «Գլոբալ գրադարաններ» (բուլղ.`Глобални библиотеки) ծրագրի շրջանակներում գրադարանում տեղադրվել և փորձարկվել է համակարգչային տեխնիկա` 13 համակարգիչ, նոութբուք, բազմաֆունկցիոնալ սարք, գունավոր տպիչ, պրոյեկտոր և էկրան։
Սպասարկում է 14 տարեկանից բարձր բոլոր ընթերցողներին։ Այստեղ իրականացվում է նոր ընթերցողների ամբողջական գրանցումը, որոնք ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ և ստանում գրադարանային քարտ, որի շնորհիվ նրանք կարող են օգտվել գրադարանի բոլոր բաժիրններից։ Կարող են տուն տանել ավելի քան 60 հազար գիրք, որոնք բաժանված են ըստ գիտելիքների ճյուղերի և ազատ հասանելի են։ Ավանդական այբբենական և համակարգված կատալոգի միջոցով, ինչպես նաև էլեկտրոնային կատալոգի միջոցով կարող է տրամադրվել մատենագիտական տեղեկություններ։ Կազմակերպված ցուցահանդեսներ և հանդիպումներ գրողների հետ։
Սպասարկում է մինչև 14 տարեկան բոլոր ընթերցողներին։ Ֆոնդն ունի ավելի քան 16 հազար գիրք, մանկական ամսագրեր և հեքիաթներով աուդիոձայնագրություններ։ Այդտեղ կան էլեկտրոնային, համակարգային և հիմնական կատալոգ, թեմատիկ քարտադարան։ Երեխաների բաժնի ընթերցասրահում կան բազմաթիվ պատկերազարդ հանրագիտարաններ և տարբեր տեղեկատու գրքեր։ Բաժինը ընթերցողների տարբեր խմբերի համար մշակել է տարբեր ծրագրեր։ Իրականացնում է դասեր, դասախոսություններ և զրույցներ, նվիրված տարբեր ժամանակների և իրադարձությունների։ Ամենափոքր այցելուների համար կազմակերպվում են հանդիպումներ մանկական գրականության հեղինակների հետ։
Այս բաժինը տրամադրում է ակնթարթային և ճշգրիտ տեղեկատվություն ընթերցողներին` ավանդական գրադարանային ծառայության, ավտոմատացված տվյալների բազաների և համակարգի միջոցով։ Պահպանում է գրքերի և հավաքածուների հոդվածների վերլուծական նկարագրությունների տվյալների բազան։ Բաժինը մատուցում է մատենագիտական հղումներ, տեղեկատվության որոնում (այդ թվում` համացանցային), մատուցում է մատենագիտական խորհրդատվություն, հեռախոսային և էլեկտրոնային փոստով հարցումների պատասխաններ, ինչպես նաև փաստաթղթերի տպագրություն և լուսապատկերում։ Կան թեմատիկ քարտադարաններ, պահվում է պարբերական մամուլը։ Լավ կազմակերպված է տեղեկատու ապարատը։ Համակարգչային սենյակում առկա են 10 համակարգիչ, լուսապատկերող սարք, տպիչ և մուլտիմեդիա, ապահովվում է անընդհատ և արագ համացանցային հասանելիություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.