Իվան Բունին
ռուս արձակագիր և բանաստեղծ / From Wikipedia, the free encyclopedia
Իվան Ալեքսեևիչ Բունին (ռուս.՝ Иван Алексеевич Бунин, հոկտեմբերի 22, 1870(1870-10-22)[1][2], Վորոնեժ, Ռուսական կայսրություն[1][3] - նոյեմբերի 8, 1953(1953-11-08)[1][3][4][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1][3]), ռուս արձակագիր, բանաստեղծ, Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության գծով (1933)։
Իվան Բունին ռուս.՝ Иван Алексеевич Бунин | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1870(1870-10-22)[1][2] |
Ծննդավայր | Վորոնեժ, Ռուսական կայսրություն[1][3] |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 1953(1953-11-08)[1][3][4][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1][3] |
Գերեզման | Սենտ-Ժենևիև-դե-Բուա |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և Նոբելյան մրցանակի դափնեկիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ֆրանսիա և Ռուսաստան |
Ուշագրավ աշխատանքներ | Գյուղը, Dark Avenues?, The Life of Arseniev? և The Gentleman from San Francisco? |
Անդամակցություն | Russian Academy? |
Պարգևներ | |
Ամուսին | Anna Tsakni? և Vera Muromtseva-Bunin? |
Ivan Bunin Վիքիպահեստում |
Ծնվել է Վորոնեժում։ 1891-ին Օրյոլում լույս է ընծայել «Բանաստեղծություններ» ժողովածուն։ «Բաց երկնքի ներքո» (1898) և պուշկինյան մրցանակի արժանացած «Տերևաթափ» (1901) ժողովածուները բանաստեղծական դասական ձևերի կատարելագործման դրսևորումներ են։ 1899-ին ծանոթացել է Մաքսիմ Գորկու հետ։ «Գյուղը» (1910) վիպակում պատկերել է Ռուսաստանի գյուղացիության վիճակը։ Թշնամաբար դիմավորելով Հոկտեմբերյան հեղափոխությունը, Բունինը 1920-ին վտարվել է Ֆրանսիա, ուր և ստեղծագործել է շուրջ 30 տարի։ «Միտյայի սերը» (1925), «Կոռնետ Ելագինի գործը» (1927), «Արսենևի կյանքը» (1930) ստեղծագործություններում հեղինակը երիտասարդ տարիների հիշողությունների հիման վրա արտացոլել է իր տպավորությունները ռուսական կալվածատիրական շրջանից։
Բունինը թարգմանություններ է արել Հենրի Լոնգֆելլոյից, Ջորջ Բայրոնից, Թենիսոնից։ Թարգմանել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Մ. Մանվելյանի երկերը, որոնք ամփոփել է «Ժամանակակից հայ բանաստեղծություններ» (1903) և «Հայկական մուսա» (1907) ժողովածուներում։ Ռուս գրողներից առաջինն է արժանացել Նոբելյան մրցանակի։